Աշխատանք ԵԱՏՄ-ում
2022 թվականի ապրիլի 1-ից գործարկված է «Աշխատանք ԵԱՏՄ-ում» հավելվածը ԵԱՏՄ երկրներում օրինական աշխատանքի տեղավորման համար:
«Աշխատանք ԵԱՏՄ-ում» բջջային հավելվածը ԵԱՏՄ երկրներում աշխատանքի տեղավորման պաշտոնական հավելվածն է։ Այն մշակվել է համաձայն Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետներ Ա. Լ. Օվերչուկի և Թ.Ա. Գոլիկովայի կողմից մարտի 22-ին հաստատված միգրացիոն գործընթացների և աշխատանքային ռեսուրսների թվային հարթակի Ռուսաստանի Դաշնության ազգային բաղադրիչի բջջային հավելվածի ազգային հատվածի ստեղծման Գործողությունների ծրագրի («ճանապարհային քարտեզ»):
Հավելվածը թույլ է տալիս աշխատանք փնտրել, ստուգել երկիր մուտքի սահմանափակումները, գնել օդային և երկաթուղային տրանսպորտի տոմսեր, փնտրել բնակարան աշխատանքի երկրում, ստանալ հասանելիություն աշխատանքի տեղավորման հետ կապված թվային ծառայություններին, ստուգել աշխատանքի թույլտվությունները, կատարել դրամական փոխանցումներ արտասահման, գնել կամավոր առողջության ապահովագրության պոլիս, պատվիրել նոտարական վավերացում ունեցող թարգմանչական փաստաթղթեր, ձևակերպել բանկային քարտ, ձևակերպել ռուսական հեռահաղորդակցության օպերատորի SIM քարտ, հանձնել փորձնական քննություն՝ արտոնագիր / ժամանակավոր բնակության թույլտվություն / Ռուսաստանի Դաշնությունում կացության քարտ ստանալու համար:
Հավելվածը պարզ և հարմար ձևով առաջարկում է այն քայլերը, որոնք օտարերկրյա քաղաքացին (աշխատող միգրանտը) պետք է ձեռնարկի սահմանին և այն հատելուց հետո (օգնական ծառայություն), ինչպես նաև պարունակում է ավելի քան 30 տարբեր պետական/առևտրային ծառայություններ և օգտակար ֆունկցիոնալություն, ինչը հեշտացնում է Ռուսաստանի Դաշնությունում կամ Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային միգրանտի օրինական աշխատանքի տեղավորման և հարմարման (ադապտացիայի) գործընթացը:
Օգտատերերին հասանելի են ընտրված երկրում աշխատանքի վերաբերյալ կանոնակարգերը և հաճախ տրվող հարցերը: Հավելվածը պարունակումէ նաև բոլոր լիազոր մարմինների հասցեները: Հարմարության համար «Աշխատանք ԵԱՏՄ-ում» հավելվածը թարգմանվել է ԵԱՏՄ երկրների լեզուներով։
Այժմ հարթակին միացված են Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության ազգային բաղադրիչները։
Հավելվածը ներբեռնելու համար QR կոդեր
Բջջային հավելվածը հասանելի է Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ուզբեկստանի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության քաղաքացիների համար։
Բջջային հեռախոսի տեսախցիկը պահեք QR կոդի վրա՝ հավելվածի ներբեռնման էջ անցնելու համար: