Մեր մասին
ԷԿԵՆԳ-ի առաքելությունն է դյուրացնել քաղաքացիների հաղորդակցումը պետության հետ։
Մենք աշխատում ենք, որպեսզի՝
- Դուք կարողանաք ցանկացած պահի տեսնել, թե Ձեր մասին ինչ տվյալներ կան պետական շտեմարաններում՝ անձնագրային տվյալներ, ընտանեկան կարգավիճակ, Ձեզ պատկանող գույք և այլն:
- Կազմակերպություններն այլևս չպահանջեն Ձեզնից փաստաթղթեր՝ Ձեր համաձայնությամբ ստանալով տեղեկատվությունը անմիջապես պետական մարմիններից:
- Նույնականացման քարտի օգնությամբ կարողանաք օգտվել պետական բոլոր ծառայություններից:
- Ձեր կողմից էլեկտրոնային թվային ստորագրված փաստաթուղթը համարժեք լինի ձեռքով ստորագրած թղթային տարբերակին:
- Նամակներ ուղարկեք և հետևեք Ձեր նամակի ընթացքին՝ առանց այցելելու որևէ պետական մարմին:
Ընկերության տվյալները
«ԷԿԵՆԳ» ՓԲԸ
Իրավ. հասցե՝ ՀՀ, 0010 Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1
Գործ. հասցե՝ ՀՀ, 0010 Երևան, Տիգրան Մեծ 4, 5-րդ հարկ
Պետական գրանցման համար՝ 286.120.23877
Գրանցման ամսաթիվը՝ 14.06.2011
ՀՎՀՀ՝ 02707093
Բանկ` «Ամերիաբանկ» ՓԲԸ, Հ/հ՝ 1570004596000700
Տնօրեն՝ Արման Խաչատրյան
Ընկերության կանոնադրությանը կարող եք ծանոթանալ այստեղ: