Ինչպես ձեռք բերել էլեկտրոնային թվային ստորագրություն (eID,mID)
Նույնականացման քարտի (eID) էլ․ թվային ստորագրության ակտիվացման համար անհրաժեշտ է՝
- Նույնականացման քարտ (PIN և PUK ծածկագրերով)
- Նույնականացման քարտ ընթերցող սարք
- www.ekeng.am կայքից տեղադրել անհրաժեշտ ծրագրերը
- Ակտիվացնել նույնականացման քարտի PIN և PUK կոդերը
- Կատարել տարեկան սպասարկման վճարը
- Գրանցվել ԷԿԵՆԳ ՓԲԸ-ի Անձնական էջում
- Կիրառել էլ. թվային ստորագրությունը ՊԵԿ և մի շարք այլ էլեկտրոնային համակարգերում
Ուշադրություն։ Եթե ստացել եք նույնականացման քարտը մինչև 15.02.2023թ. և չեք պահպանել PIN/PUK ծածկագրերով ծրարը, ապա կարող եք ակտիվացնել Բջջային նույնականացման քարտի (mID) էլ․ թվային ստորագրությունը։
Բջջային նույնականացման քարտի (mID) էլ․ թվային ստորագրության ակտիվացման համար անհրաժեշտ է՝
• Ձեռք բերել նույնականացման քարտ անձնագրային տեսչությունից
• Մոտենալ նախընտրած բջջային օպերատորին նույնականացման քարտով
• Բջջային օպերատորի կողմից ստանալ կամ վերջինիս օգնությամբ ստեղծել PIN կոդ։ PIN կոդը պետք է բաղկացած լինի 6 նիշից
• Կատարել տարեկան սպասարկման վճարը
• Գրանցվել ԷԿԵՆԳ ՓԲԸ-ի Անձնական էջում
• Կիրառել էլ. թվային ստորագրությունը ՊԵԿ և մի շարք այլ էլեկտրոնային համակարգերում
Էլ․ թվային ստորագրության ARX Cosign ծառայություն
Ծառայությունը տրամադրվում է բացառապես օտարերկրյա քաղաքացիներին, ովքեր կարող են դիմել ԷԿԵՆԳ ընկերություն՝ cosign@ekeng.am էլ. փոստին ներկայացնելով իրենց փաստաթղթերը:
Էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագիրը և ստորագրության սպասարկման ծառայությունը տրամադրվում է 3 տարի ժամկետով՝ գումարը կազմում է 30.000 ՀՀ դրամ:
Անհրաժեշտ փաստաթղթեր`
- Կացության քարտ
- Հանրային ծառայության համարանիշի տեղեկանք
- Վճարման անդորրագիր