Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ

Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ

Armenian English
 Մենյու
 

 

Ինչպես փոփոխել նույնականացման քարտի PIN կոդը

 

Տես նաև տեսաուղեցույցը

Փոփոխման համար անհրաժեշտ է.

  • Նույնականացման քարտը և քարտի հետ տրամադրված ծրարը, որտեղ նշված են PIN և PUK կոդերը
  • Նույնականացման քարտ ընթերցող սարք (ինչպես ձեռք բերել)
  • CryptoCard Monitor ծրագրերը (ինչպես տեղադրել)

Գործողությունների մանրամասն նկարագրություն.

Քայլ 1.  Բացեք ծրարը և համոզվեք, որ «Document number» թիվը համապատասխանում է Ձեր նույնականացման քարտի համարին և PIN ու PUK կոդերը ընթեռնելի են:

Քայլ 2.  Տեղադրեք Ձեր նույնականացման քարտը ընթերցող սարքի մեջ և սպասեք մինչ Crypto Card Monitor նշանը ակտիվանա (կլորակները պետք է պտտվեն սկզբում դեղին գույնի , ապա՝ կարմիր

Քայլ 3․  Կրկնակի սեղմեք մկնիկի ձախ կոճակը   նշանի վրա՝ էկրանի ներքևի աջ անկյունում:

 

Քայլ 4.  Ընտրեք ARMID (AuthPIN) տողը՝ այն վերաբերում է Ձեր նույնականացման հավաստագրին:

Քայլ 5.  Սեղմեք Change PIN կոճակը: