Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ

Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ

Armenian Russian English
 Մենյու

Գլխավոր էջ —> Թվային ստորագրություն —>Ինչպես ստանալ —> Օտարերկրյա քաղաքացիներ CoSign

Օտարերկրյա քաղաքացիների էլեկտրոնային ստորագրության տրամադրում

1   ՀԾՀ-Ի ՀԻՄԱՆ ՎՐԱ (Հանրային ծառայությունների համարանիշ)

ԿԱՐԵՎՈՐ՝

ՀԾՀ-ի հիման վրա տրված էլեկտրոնային ստորագրությունը կիրառվում է հետևյալ կայքերում՝

ԷՍ ստանալու անհրաժեշտ քայլերը.
  • օտարերկրյա քաղաքացին նախապես անհրաժեշտ փաստաթղթերը ուղարկում է ներքոնշյալ գործիքով
  • Վճարում կատարելու համար` https://www.ekeng.am/hy/sec_sub/e_sign_app
  • ԷԿԵՆԳ-ի աշխատակցի հրավերով (առավելագույնը 2 օրերի ընթացքում) ներկայանում է ԷԿԵՆԳ-ի գրասենյակ (ք. Երևան, Տիգրան Մեծի 4, 5-րդ հարկ)՝ նույնականացման գործընթաց անցնելու համար

Նույնականացումից հետո հայտատուի անձնական էլեկտրոնային փոստին ԷԿԵՆԳ-ը ուղարկում է էլեկտրոնային ստորագրության

  1. ARX Cosign ծրագրի հղումը
  2. էլ․ ստորագրության հավաստագիրը
  3. Օգտանուն և մեկնարկային Գաղտնաբառը (անհրաժեշտ է ստեղծել նոր Գաղտնաբառ)

Եթե օտարերկրյա քաղաքացին Հայաստանի Հանրապետությունում չի, ՀԾՀ-ի հիման վրա ԷՍ չի տրամադրվում

ՀԾՀ ստանալու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն( https://migration.e-gov.am/hy/)

Ուղեցույց «Եկամուտների հայտարարագրի (https://self-portal.taxservice.am) ստորագրման ՀԾՀ-ի հիման վրա տրամադրված էՍ-ի կիրառմամբ » (Ներբեռնել pdf) Ներբեռնել

ARX-Cosign ԷՍ-ի ծրագիրը և կիրառման ուղեցույցը. ARX-Cosign ԷՍ-ի ծրագիրը և կիրառման ուղեցույցը.

2   ՀՎՀՀ-Ի ՀԻՄԱՆ ՎՐԱ (Հարկ վճարողի հաշվառման համարանիշ)

ԿԱՐԵՎՈՐ՝

ՀՎՀՀ-ի հիման վրա տրված էլեկտրոնային ստորագրությունը կիրառվում է ԲԱՑԱՌԱՊԵՍ Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգում https://self-portal.taxservice.am/sign-in/

ԷՍ ստանալու անհրաժեշտ քայլերը.
  • Օտարերկրյա քաղաքացու կողմից լիազորված անձը դիմում է ՊԵԿ
  • ՊԵԿ-ում գրանցում է համապատասխան էլեկտրոնային փոստը
  • էլեկտրոնային փոստին ՊԵԿ-ը ուղարկում է https://self-portal.taxservice.am/sign-in/ մուտքի հղում (Մուտքանունն ու Գաղտնաբառը ստեղծում է օգտվողը)
  • օտարերկրյա քաղաքացու անհրաժեշտ փաստաթղթերը ուղարկում է ներքոնշյալ գործիքով
  • Վճարում կատարելու համար` https://www.ekeng.am/hy/sec_sub/e_sign_app

1-2 աշխատանքային օրերի ընթացքում ԷԿԵՆԳ-ը ՊԵԿ-ին տրամադրած էլեկտրոնային փոստին ուղարկում է էլեկտրոնային ստորագրության.

  1. ARX Cosign ծրագրի հղումը
  2. Օգտանուն և մեկնարկային Գաղտնաբառը (անհրաժեշտ է ստեղծել նոր Գաղտնաբառ)

Ուղեցույց «Եկամուտների հայտարարագրի (https://self-portal.taxservice.am) ստորագրում ՀՎՀՀ-ի հիման տրամադրված էՍ-ի կիրառմամբ » ( Ներբեռնել pdf Ներբեռնել )

ARX-Cosign ԷՍ-ի ծրագիրը և կիրառման ուղեցույցը. https://ekeng.am/hy/sec_sub/necessary_programs

⬅ Վերադառնալ