Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ

Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ

Armenian English
 Մենյու
 

 

Ստորագրել Excel փաստաթուղթը տեսանելի (գրաֆիկական) 

էլեկտրոնային ստորագրությամբ

 

Տես նաև տեսաուղեցույցը

Այս մեթոդով ստորագրված փաստաթուղթը կարող է պարունակել ստորագրողի գրաֆիկական ստորագրության պատկերը, կպատկերի ստորագրողի անունը, ազգանունը և հանրային ծառայությունների համարանիշը:

 

Ստորագրելու համար անհրաժեշտ է ունենալ.

Գործողությունների կրճատ նկարագրություն.

  • Microsoft Excel - Insert->Signature Line->Sign (right click menu)->Sign
  • CryptoCard MonitorEnter PIN->OK

Գործողությունների մանրամասն նկարագրություն.

 

Նախքան ստորագրելը
Եթե Ձեր համակարգչում տեղադրված չէ CryptoCard Monitor ծրագիրը, ապա տեղադրեք այն:
Ծրագրերի տեղադրման մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով
։

Եթե Ձեր էլեկտրոնային ստորագրության հավաստագիրն ակտիվ չէ, ապա պետք է այն ակտիվացնել:
Ակտիվացման մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով
:

Տեղադրեք Ձեր նույնականացման քարտը քարտ կարդացող սարքի մեջ և սպասեք մինչ Ձեր հավաստագրերի տեղադրման մասին հայտարարությունը կհայտնվի էկրանի ներքևի աջ անկյունում:

Քայլ 1.  Սեղմել Insert կոճակը։

  

 

Քայլ 2. Կուրսորը տեղադրել այնտեղ, որտեղ անհրաժեշտ է ավելացնել գրաֆիկական էլեկտրոնային ստորագրություն և սեղմել  Signature line  կոճակը։

Քայլ 3 Սեղմել  OK կոճակը (անհրաժեշտության դեպքում լրացնել դաշտերը, սակայն դա պարտադիր չէ)։

 

Ուշադրություն՝
Եթե փաստաթուղթը պահանջում է մեկից ավելի ստորագրություն, ապա 2-րդ և 3-րդ քայլերը պետք է կրկնել:

 

Քայլ 4  Մկնիկի աջ կոճակով սեղմել հայտնված ստորագրության ուղղանկյան վրա և այնուհետև սեղմել Sign։

 

Քայլ 5  Հայտնված պատուհանը հնարավորություն է ընձեռնում ընտրելու գրաֆիկական ստորագրության երկու տարբերակ՝ 

ա) լրացնելով ստորագրողի անուն ազգանունը և սեղմելով Sign կոճակը.


 

  

կամ 

բ) սեղմելով Select Image... հղումը ընտրել ստորագրողի ստորագրության գրաֆիկական պատկեր (սկանավորված, կամ պատրաստված գրաֆիկական որևէ խմբագրով) և սեղմելով Sign կոճակը.  

 

Քայլ 6.  Մուտքագրեք Ձեր էլեկտրոնային ստորագրության PIN կոդը կարմիր դաշտում։

 


Վերջին քայլ.  Սեղմեք OK կոճակը։