PDF ֆայլերի ստորագրումը Adobe Reader ծրագրով
Adobe Acrobat Reader DC ծրագրի տարբերակը կարող եք ներբեռնել www.ekeng.am կայքից՝ rar տիպի արխիվացված ֆայլի տեսքով։
Ներբեռնելուց հետո այն պետք է արտագրել ցանկացած թղթապանակի (folder) մեջ, ապաարխիվացնել և գործարկել SETUP.BAT ծրագիրը։
Մեր կայքից բեռնված Adobe Acrobat Reader DC ծրագիրն իր բոլոր անհրաժեշտ կարգավորումներով կտեղակայվի ինքնուրույն։
PDF ֆայլերը Adobe Reader DC տարբերակով ստորագրելու համար անհրաժեշտ է
- Բացել ֆայլը և ընտրել Tools կոճակը.
- Բացված ենթամենյուից ընտրել Certificates -> Digitally Sign
- Տվյալ կոճակը սեղմելուց հետո բացվում է պատուհան, որտեղ անհրաժեշտ է նշել OK հրամանը:
- Փաստաթղթի վրա մկնիկով ընտրել այն տեղը, որտեղ անհրաժեշտ է տեղադրել ստորագրությունը:
Էկրանին հայտնվում է էլեկտրոնային ստորագրության հավաստագրի պատուհանը, ընտրել հավաստագիրը և սեղմել Sign կոճակը:
Գործողությունն ավարտին հասցնելու համար անհրաժեշտ է պահպանել փաստաթուղթը և հավաքել PIN կոդը Crypto Tech CSP ծրագրի պատուհանում:
Եթե ցանկացնում եք, որ Ձեր էլեկտրոնային ստորագրությամբ ստորագրված փաստաթղթում լինի նաև ստորագրության տեսանելի արտապատկերը, ապա դա կարող եք կատարել՝ օգտագործելով Adobe Acrobat Reader DC ծրագրի Appearance հնարավորությունները։
Ճիշտ կատարված կարգաբերումների դեպքում՝ էլեկտրոնային ստորագրությամբ ստորագրված ցանկացած PDF ֆայլ բացելիս ծրագիր ստուգում է ստորագրված փաստաթղթի վավերականությունը։ Ստուգումը կատարվում է ինտերնետի միջոցով հավաստագրման կենտրոն ավտոմատ հարցում կատարելու եղանակով:
Եթե ստորագրությունը վավեր է ապա նա կունենա հետևյալ պատկերը՝
Իսկ երբ ստորագրությունը վավեր չէ՝ հետևյալ