Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ

Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ

Armenian Russian English
 Մենյու
 

 

Ինչպես ապաբլոկավորել նույնականացման քարտի PIN կոդը

 

Տես նաև տեսաուղեցույցը

Ապաբլոկավորելու համար անհրաժեշտ են.

 

  1. Նույնականացման քարտը և քարտի հետ տրամադրված ծրարը, որտեղ նշված են PIN և PUK կոդերը
  2. Նույնականացման քարտ ընթերցող սարք (ինչպես ձեռք բերել)
  3. CryptoCard Monitor ծրագրերը (ինչպես տեղադրել)

 

Գործողությունների մանրամասն նկարագրություն.

Քայլ 1.  Բացեք ծրարը և համոզվեք, որ «Document number» թիվը համապատասխանում է Ձեր նույնականացման քարտի համարին և PIN ու PUK կոդերը ընթեռնելի են:

Քայլ 2.  Տեղադրեք Ձեր նույնականացման քարտն ընթերցող սարքի մեջ և սպասեք մինչ Crypto Card Monitor նշանը ակտիվանա (կլորակները պետք է պտտվեն սկզբում դեղին գույնի , ապա՝ կարմիր 

Քայլ 3.  Կրկնակի սեղմեք մկնիկի ձախ կոճակը   նշանի վրա՝ էկրանի ներքևի աջ անկյունում:

Քայլ 4.  Ընտրեք ARMID (AuthPIN) տողը՝ այն վերաբերում է Ձեր նույնականացման հավաստագրին:

Քայլ 5.  Սեղմեք Unblock կոճակը:

 

 

Քայլ 6.  Սեղմեք Yes կոճակը:

 

Քայլ 7. PUK դաշտում մուտքագրեք Ձեր PUK կոդը:

 

Քայլ 8. New PIN դաշտում մուտքագրեք Ձեր նոր PIN կոդը։ PIN-ը պետք է բաղկացած լինի առնվազն 4 նիշից։

 

 

Քայլ 9.  Կրկին մուտքագրեք Ձեր նոր PIN կոդը confirm դաշտում:

 

Քայլ 10.  Սեղմեք ОК կոճակը:

 

 

Քայլ 11.  Սեղմեք OK կոճակը:

 

Քայլ 12.  Ընտրեք ARMID (SignPIN) տողը՝ այն վերաբերում է Ձեր էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրին:

 

 

Քայլ 13.  Սեղմեք Unblock կոճակը:

 

Քայլ 14.  Սեղմեք Yes կոճակը:

 

 

Քայլ 15. PUK դաշտում մուտքագրեք Ձեր PUK կոդը:

 

Քայլ 16. New PIN դաշտում մուտքագրեք Ձեր նոր PIN կոդը։ PIN-ը պետք է բաղկացած լինի առնվազն 4 նիշից։

 

 

 

Քայլ 17.  Կրկին մուտքագրեք Ձեր նոր PIN կոդը confirm դաշտում:

 

 

Քայլ 18.  Սեղմեք OK կոճակը:

 

 

 

Քայլ 19.  Սեղմեք OK կոճակը:

 

Քայլ 20.  Սեղմեք OK կոճակը:

 

Վերջին քայլ։  Հեռացրեք քարտն ընթերցող սարքից և կրկին տեղադրեք այն ընթերցող սարքի մեջ։ Սպասեք մինչև հավաստագրերի տեղադրման մասին հաղորդագրությունները հայտնվեն։

 

 

 

 

⬅ Վերադառնալ