Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ

Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ

Armenian English
 Մենյու
 

 

Ինչպես ակտիվացնել նույնականացման քարտի հավաստագրերը

 

Տես նաև տեսաուղեցույցը

ՀՀ քաղաքացիների նույնականացման քարտն օգտագործվում է.

  • էլեկտրոնային փաստաթղթերի ստորագրման համար
  • նույնականացման համար (այդ թվում՝ ինտերնետային կայքերում)

 

Քարտը պարունակում է երկու հավաստագիր՝

  1. Էլեկտրոնային ստորագրության հավաստագիր
  2. Նույնականացման հավաստագիր

 

Անհրաժեշտ Է ակտիվացնել նույնականացման քարտի մեջ պարունակվող երկու հավաստագրերը: 

 

Ակտիվացման համար անհրաժեշտ են.

  1. Նույնականացման քարտը և քարտի հետ տրամադրված ծրարը, որտեղ նշված են PIN և PUK կոդերը
  2. Նույնականացման քարտ ընթերցող սարք (ինչպես ձեռք բերել)
  3. CryptoCard Monitor ծրագրերը (ինչպես տեղադրել)

 

Գործողությունների մանրամասն նկարագրություն.

 

Քայլ 1.  Բացեք ծրարը և համոզվեք, որ «Document number» թիվը համապատասխանում է Ձեր նույնականացման քարտի համարին և PIN ու PUK կոդերը ընթեռնելի են:

 

 

 

 

 

 

 

 

 

Քայլ 2.  Տեղադրեք Ձեր նույնականացման քարտը ընթերցող սարքի մեջ:

Տեղադրեք քարտը ընթերցող սարքի մեջ և սպասեք մինչ Crypto Card Monitor նշանըակտիվանա` կլորակները պետք է պտտվեն՝ սկզբում դեղին գույնի, ապա՝ կարմիր։

Քայլ 3.  Կրկնակի սեղմեք մկնիկի ձախ կոճակը   նշանի վրա՝ էկրանի ներքևի աջ անկյունում։