Ստորագրել PDF ֆայլը JSignPDF ծրագրով
Տես նաև տեսաուղեցույցը
PDF ֆայլերը JSignPdf ծրագրով ստորագրելու համար անհրաժեշտ է՝
- Start մենյուից բացել JSignPdf ծրագիրը Start-> Programs -> JSignPdf-> JSignPdf 1.6.4
- Նշել Advanced View դաշտը
- Load keys կոճակի միջոցով ընտրել ստորագրողի հավաստագիրը
- Input PDF file դաշտում ներբեռնել փաստաթուղթը
- Պարտադիր նշել “Append Signature to the existing one” հատվածը
- Sign It սեղմելուց հետո CryptoTech CSP պատուհանում մուտքագրել PIN կոդը և սեղմել OK
Միևնույն ֆայլը 2 և ավելի անձանց կողմից ստորագրելու համար անհրաժեշտ է`
- Կարդացող սարքի մեջ տեղադրել 2-րդ ստորագրողի քարտը
- Սեղմել Load Keys կոճակը և ընտրել 2-րդ ստորագրողի հավաստագիրը
- Ընտրել արդեն ստորագրված “_signed” վերջածանցով ֆայլը
- Նշել Append Signature to existing one հատվածը և սեղմել Sign It կոճակը
PDF ֆայլերը կարելի է ստորագրել նաև Adobe Reader, Abobe Acrobat ծրագրերի միջոցով: