Ինչպես ստանալ նույնականացման քարտ
Ուշադրություն. Բոլոր այն քաղաքացիները, ովքեր նույնականացման քարտ ստացել են 2023 թվականի փետրվարի 15-ից, էլեկտրոնային ստորագրության և նույնականացման հավաստագրեր կարող են ձեռք բերել բջջային օպերատորներից, որոնց ցանկը կարող ենք տեսնել հետևյալ հղմամբ: |
Հայաստանի քաղաքացիները կարող են օգտվել էլեկտրոնային ստորագրության ծառայությունից իրենց նույնականացման քարտով:
Եթե արդեն ունեք նույնականացման քարտ, ապա ծանոթացեք քարտի ակտիվացման ուղեցույցին։
Ուշադրություն
ՀՀ նույնականացման քարտ կարող են ստանալ միայն ՀՀ քաղաքացիները։
Նույնականացման քարտ ստանալու համար պետք է անձամբ այցելեք Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն կամ Ձեզ հարմար տարածքային անձնագրային ծառայության գրասենյակ։
Ձեզ հետ պետք է վերցնեք.
- Անձնագիր կամ ծննդյան վկայական
- Եթե դեռ չի լրացել Ձեր 18 տարին և դեռ չունեք ՀՀ քաղաքացու անձնագիր, ապա պետք է ներկայանաք ծնողի հետ միասին: Եթե ծնողը չի կարող ներկայանալ, ապա անհրաժեշտ է նոտարով հաստատված նրա գրավոր համաձայնությունը:
- Եթե զինապարտ եք, ապա պետք ներկայացնեք Ձեր զինվորական կցագրման վկայականը կամ զինվորական գրքույկը, կամ զինվորական հաշվառման փաստը հավաստող տեղեկանքը։
Ոստիկանության բաժանմունքում Ձեզ կառաջարկվի.
- Ստորագրել դիմում
- Հանձնել մատնահետքեր
- Տեղում լուսանկարվել
Դուք պետք է վճարեք 3000 ՀՀ դրամ տուրք՝ օգտվելով տարածքում տեղադրված (կամ որևէ այլ) վճարային տերմինալից*։
Ձեր նույնականացման քարտը կստանաք դիմելուց հետո 15-րդ աշխատանքային օրը։
Եթե ցանկանում եք ստանալ ավելի շուտ, ապա հավելյալ պետք է վճարեք՝
- 5.000 ՀՀ դրամ՝ քարտը 5-րդ աշխատանքային օրը ստանալու համար։
- 10.000 ՀՀ դրամ՝ քարտը 3-րդ աշխատանքային օրը ստանալու համար։
- 20.000 ՀՀ դրամ՝ քարտը 1 աշխատանքային օրվա ընթացքում ստանալու համար։
* Տերմինալով վճարումը կարող է պարունակել միջնորդավճար