MS Word փաստաթուղթը 2 կամ ավելի անձանց կողմից ստորագրելու համար անհրաժեշտ է քարտ կարդացող սարքից հանել տվյալ նույնականացման քարտը և տեղադրել 2-րդ քարտը, սպասել հավաստագրի բեռնմանը՝ կատարելով նույն քայլերը` ներմուծել file®protect document®add a digital signature….. և ստորագրել՝ երկրորդ քարտով ստորագրելիս "Sign" պատուհանում նախապես սեղմելով "change" կոճակը և ընտրելով տվյալ անձի հավաստագիրը:
Ուշադրություն. Որպեսզի փաստաթուղթը չհամարվի անվավեր, քանի որ ստորագրելուց հետո այն հնարավոր չէ ենթարկել փոփոխության, անհրաժեշտ է`
- առաջին անգամ MS Word փաստաթուղթ ստորագրելիս նախապես սեղմել ‘’save’’ կոճակը, այնուհետև ստորագրել:
- երկու կամ ավելի անձանց կողմից ստորագրված փաստաթուղթը ստորագրելուց հետո փակել՝ առանց սեղմելու ‘’save as’’ կոճակը: