Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ

Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ

Armenian Russian English
 Մենյու

«Ես եմ» ազգային նույնականացման հարթակ —> ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Գաղտնիության հայտարարությունը նախատեսված է այն քաղաքացիների (այսուհետ՝ օգտվող, Դուք) համար, ովքեր էլեկտրոնային ծառայությունից օգտվելու համար ծառայությունը մատուցողի կայքից ուղղորդվել են «Ես եմ» ազգային նույնականացման հարթակ: 

 

Խնդրում ենք կարդալ ուշադիր։

 

Առաջնորդվելով այն սկզբունքով, որ ծառայություն մատուցողները էլեկտրոնային տիրությում պետք է վստահ լինեն, թե ում են ծառայություն մատուցում՝ մշակվել է «Ես եմ» ազգային նույնականացման հարթակը: 

 

1 Ինչպե՞ս է այն աշխատում

 

«Ես եմ» ազգային նույնականացման հարթակը մեկտեղում է նույնականացման վստահելի տարբերակներ, որոնց կիրառման պարագայում էլեկտրոնային ծառայություն մատուցողը հավաստիանում է, որ համակարգչի մյուս կողմում նստած՝ ծառայություն հայցող անձն ինքն է, ում անունից հանդես է գալիս: Այլ կերպ ասած՝ եթե Դուք ծառայություն մատուցողի կայք մուտք եք գործել  «Ես եմ» հարթակում առկա մուտքի տարբերակներից որևէ մեկով, ապա ծառայություն մատուցողը վստահ է, որ որևէ այլ անձ հանդես չի գալիս Ձեր փոխարեն: 

 

Հարթակում առկա նույնականացման ձևերից որևէ մեկի ընտրությամբ Դուք համաձայնություն եք տալիս, որ Ձեր անունը, ազգանունը (անգլերեն և հայերեն) և հանրային ծառայությունների համարանիշը փոխանցվեն ծառայությունը մատուցողին: 

 

Նույնականացումը հաջողությամբ անցնելու դեպքում բացառապես վերոնշյալ տվյալները «Ես եմ» հարթակից կփոխանցվեն ծառայությունը մատուցողին, որտեղից Դուք վերահասցեագրվել էիք «Ես եմ» ազգային նույնականացման հարթակ։

 

Կոնտակտային տվյալների տրամադրմամբ մուտքի դեպքում Դուք տրամադրում եք՝

 

  • Անուն Ազգանուն
  • Անձը հաստատող փաստաթուղթի համար
  • Էլեկտրոնային փոստի հասցե

 

2 Իրավական հիմքեր

 

«Ես եմ» հարթակի գործարկման իրավական հիմքերն, ինչպես նաև պետական մարմինների կայքերում գործիքակազմի ինտեգրման պահանջները սահմանված են ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի N 572-Ն որոշմամբ։

Ձեր անձնական տվյալները մշակվում են «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքին համապատասխան: Անձնական տվյալների մշակման, պահպանման և արխիվացման գործընթացներն իրականացվում են ՀՀ օրենսդրությանը և այլ իրավական ակտերին, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալության կողմից մշակված՝ «Պետական մարմինների կողմից անձնական տվյալների մշակման» ուղեցույցին համապատասխան:

 

3 Տվյալների մշակում

 

«Ես եմ» ազգային նույնականացման հարթակը որևէ անձնական տվյալ չի պահպանում: 

4 Տվյալների անվտանգություն

 

Մեր կողմից կիրառվում են տվյալների հավաքման, պահպանման և մշակման համապատասխան եղանակներ և անվտանգության միջոցներ՝ տվյալները անօրինական միջամտությունից, փոփոխումից, բացահայտումից կամ ոչնչացումից պաշտպանելու ուղղությամբ։ 

Նույնականացման գործընթացում Ձեր կողմից տրամադրված անձնական տվյալները օգտագործվելու են բացառապես ծառայողական կամ աշխատանքային նպատակներով, և այն չեն օգտագործվելու անձնական կամ որևէ այլ նպատակով:

 

5 Երրորդ կողմ

Պետական, տեղական ինքնակառավարման մարմինների կամ ծառայություններ մատուցող այլ մարմինների հարթակներում (Երրորդ կողմ) Հավելվածի հաջող նույնականանալու (հարթակ մուտք գործելու) դեպքում Մենք Երրորդ կողմին ենք փոխանցում Ձեր Հանրային ծառայությունների համարանիշը, անունը, ազգանունը (անգլերեն և հայերեն) իսկ կոնտակտային տվյալների տրմադրմամբ մուտքի դեպքում՝ Ձեր կողմից տրամադրված տվյալները՝  անուն ազգանուն, անձը հաստատող փաստաթուղթի համար և էլեկտրոնային փոստի հասցե։

 

6 Փոփոխություններ Գաղտնիության հայտարարության մեջ

Սույն գաղտնիության հայտարարությունը կարող է թարմացվել՝ ելնելով իրավական, կարգավորող կամ գործառնական պահանջների փոփոխություններից։ Մենք Ձեզ կտեղեկացնենք ցանկացած փոփոխության մասին՝ փոփոխելով սույն փաստաթղթի «Թարմացվել է» ամսաթիվը։  Խրախուսում ենք Ձեզ պարբերաբար վերանայել այս Գաղտնիության հայտարարությունը՝ թարմացումների մասին տեղեկացված լինելու համար:

 

⬅ Վերադառնալ