Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ

Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ

Armenian Russian English
 Մենյու

Նորություններ —> Տեղի է ունեցել «Համայնքների կողմից բնակչությանն առցանց սպասարկման մասին» վեբինար

Տեղի է ունեցել «Համայնքների կողմից բնակչությանն առցանց սպասարկման մասին» վեբինար

Այսօր «ԷԿԵՆԳ»-ի թիմը մասնակցել է Հայաստանի համայնքների միության կողմից կազմակերպած «Համայնքների կողմից բնակչությանն առցանց սպասարկման մասին» վեբինարին, որի հիմնական նպատակն  էր քննարկելու համայնքների բնակիչների հեռավար սպասարկման ուղղությամբ կատարված աշխատանքները և առկա խնդիրները։Առցանց քննարկմանը մասնակցում էին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային կառույցների ներկայացուցիչներ։

Վեբինարի ընթացքում «ԷԿԵՆԳ»-ը ներկայացրել է էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի (e-request.am) հնարավորությունները, ինչպես նաև  արտակարգ դրության պայմաններում հարթակից օգտվելու վերաբերյալ վիճակագրական տվյալներ (ներկայացված շնորհանդեսը

Քննարկվել են անձանց էլեկտրոնային նույնականացման լուծումների կիրառմանն առնչվող  խնդիրները, նախատեսվող ու արդեն իսկ իրագործման փուլում գտնվող մի քանի նախագծեր։

Շնորհակալություն ենք հայտնում Հայաստանի համայնքների միությանը նման նախաձեռնության համար։

⬅ Վերադառնալ