Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ

Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ

Armenian Russian English
 Մենյու

Նորություններ —> ԷԿԵՆԳ-ը մեկնարկում է գաղտնաբանության (cryptology) ճանաչողական սեմինարների հերթական շարքը, որի նպատակն է՝

ԷԿԵՆԳ-ը մեկնարկում է գաղտնաբանության (cryptology) ճանաչողական սեմինարների հերթական շարքը, որի նպատակն է՝

 

  • գաղտնաբանության աշխարհի բացահայտումը
  • «գաղտնիքների» ձևավորման, պահպանման և տարածության վրա դրանց փոխանցման հետաքրքիր մեթոդներին ծանոթությունը

ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ՏԱՐԻՔԸ՝ 12-13 տարեկան 
ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՕՐԵՐԸ՝ ուրբաթ՝ ժամը 16.30-ին և շաբաթ՝ ժամը 12.00-ին (օրական՝ 90 րոպե)
ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ՝ 1 ամիս 
ՄԵԿՆԱՐԿԻ ԱՄՍԱԹԻՎԸ՝ 2019 թվականի սեպտեմբերի 13
ՎԱՅՐԸ՝ «ԷԿԵՆԳ» ՓԲԸ գրասենյակ՝ Երևան, Տիգրան Մեծ 4, 5-րդ հարկ

ԹԵՄԱՆԵՐԸ՝
1. գաղտնիքի գաղափարը
2. հայկական լեռնաշխարհի պատմական գաղտնագրեր
3. հին հռոմեական պատմական գաղտնագրեր
4. տարրական գաղտնագրերի ձևավորումը՝ հայկական այբուբենի օգտագործմամբ
5. տարրական գաղտնիքների վերլուծության սկզբունքներ
6. պատմական թաքնագրեր
7. ամբողջ թվերի կիրառմամբ գաղտնագրերի ձևավորման սկզբունքներ
8. ամփոփիչ անանուն առցանց հարցում՝ smartphone, ipad կամ laptop օգտագործմամբ

Միջոցառմանը Ձեր երեխայի մասնակցությունն ապահովելու համար անհրաժեշտ է լրացնել ձևաթուղթը հետևյալ հղմամբ՝ լրացնելով երեխայի տվյալները` 
https://forms.gle/WVi8yL6z52ygQPCw8
Մասնակցությունն անվճար է։ Տեղերը սահմանափակ են։ 
Մաթեմատիկայի նկատմամբ հակումը և սերը ողջունվում են։

 

 

⬅ Վերադառնալ