Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ

Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ

Armenian Russian English
 Մենյու

«Ես եմ» ազգային նույնականացման հարթակ —> Ինչպես ստանալ ԵսԵմ ID

 

 

ԵսԵմ ID խիստ նույնականացման համար հասանելի են հետևյալ տարբերակները

 

Բջջային նույնականացման քարտով մուտքի համար՝



  1. Նախ անհրաժեշտ է ունենալ վավեր նույնականացման քարտ՝ էլեկտրոնային պահոցով (չիպով) կամ առանց դրա։
  2. Բջջային օպերատորից ձեռք բերել uSIM քարտ, որի ակտիվացման համար հետևել ծառայություն մատուցողի ցուցումներին։

Բջջային նույնականացման օպերատորներն են «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ և «Նիկիտա Մոբայլ» ՍՊԸ, որը ծառայությունները մատուցում է «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ և «Յուքոմ» ՓԲԸ հետ համատեղ։ 

 

  

Նույնականացման քարտով մուտքի համար՝

 

(Ուշադրություն եթե նույնականացման քարտը ստացել եք 2023 թվականի փետրվարի 15-ից հետո, նույնականացման այս տարբերակը կիրառել չեք կարող։)



  1. Անհրաժեշտ է ունենալ վավեր նույնականացման քարտ՝ էլեկտրոնային պահոցով (չիպով), ինչպես նաև քարտի PIN և PUK կոդերը՝ տրամադրված նույնականացման քարտի հետ միասին՝ ծրարով։ 
  2. Ունենալ նույնականացման քարտ կարդացող սարք։ Մանրամանսները՝ հղումով։
  3. Համակարգչում տեղադրել CryptoCard Monitor ծրագիրը և ակտիվացնել նույնականացման քարտի մեջ առկա հավաստագրերը։ Ծրագիրը և ակտիվացման քայլերի մասին տեղեկատվությունը՝ հղումով։

Բջջային հավելվածով մուտքի համար՝ 



  1. Ներբեռնել հավելվածը այն հասանելի է iOS և Android օպերացիոն համակարգերի համար։
  2. Գրանցվել՝ հավելվածում անձը հաստատող տվյալներ ներկայացնելու և կենդանության ստուգում անցելու միջոցով կամ «ԷԿԵՆԳ» ՓԲԸ գրասենյակ այցելելով։

ԵսԵմ ID նույնականացման քայլերի մասին ներկայացված է «Ուղեցույց» բաժնում։

⬅ Վերադառնալ