Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ

Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ

Armenian Russian English
 Մենյու

«Ես եմ» ազգային նույնականացման հարթակ —> Ինչպե՞ս օգտվել հարթակից և անցնել նույնականցումը

 

 

Նույնականացումն անցնելու համար անհրաժեշտ է ընտրել ցանկալի տարբերակը և հետևել հարթակի հրահանգներին։  Իսկ եթե չունեք ԵսԵմ ID, ապա ձեռք բերման քայլերի մասին տեղեկատվություն կարող եք գտնել  «Ինչպես ստանալ ԵսԵմ ID» բաժնում։

 

Բջջային նույնականացման քարտով մուտք

 

Մուտքագրեք հեռախոսահամարը, որի համար ակտիվացրել եք բջջային նույնականացման ծառայություն։ Սեղմեք «Մուտք» կոճակը, որից հետո մուտքը հաստատելու համար հեռախոսում կստանաք հաղորդագրություն անհրաժեշտ է հավաքել PIN կոդը։

 

 

Նույնականացման քարտով մուտք

 

Քարտ կարդացող սարքը միացրեք համակարգչին, նույնականացման քարտը տեղադրեք սարքի մեջ և սպասեք մինչև CryptoCard Monitor ծրագիրը կհայտնի հավաստագրերը ընթերցելու մասին։ Սեղմեք «Մուտք» կոճակը և ծրագրի պատուհանում մուտքագրեք նույնականացման քարտի PIN կոդը։

 

 

 

 

Բջջային հավելվածով մուտք

 

Բջջային հեռախոսում մուտք գործեք xID հավելված և սկանավորեք QR կոդը։ Հավելվածում կստանաք ծանուցում՝ մուտքը հաստատելու համար, հավաքեք  xID հավելվածի ձեր սահմանած PIN կոդը։ 

 

 

Կոնտակտային տվյալների տրամադրմամբ մուտք

 

Այն դեպքերում, երբ հարթակը կամ մատուցվող ծառայությունը չի պահանջում անձի խիստ նույնականացում, «Ես եմ» ազգային նույնականացման հարթակում հասանելի է նաև կոնտակտային տվյալների տրամադրմամբ մուտքի հնարավորությունը։ 

 

Այս պարագայում անհրաժեշտ է տրամադրել անձնական տվյալներ՝ անուն, ազգանուն, անձը հաստատող փաստաթղթի համար և գործող էլեկտրոնային փոստի հասցե։  Էլեկտրոնային փոստը հաստատելու համար կստանաք գաղտնաբառ, որը անհրաժեշտ է մուտքագրել հարթակում։

 

Ներկայացված քայլերը հաջողությամբ անցնելուց հետո դուք կվերադառնաք այն հարթակ, որտեղից վերահասցեագրվել էիք «Ես եմ» ազգային նույնականացման համակարգ։

⬅ Վերադառնալ