Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ

Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ

Armenian Russian English
 Մենյու

Գլխավոր էջ —> GOVTRAVEL

 

Ավիատոմսերի որոնողական էլեկտրոնային հարթակը նախատեսված է բացառապես պետական գործուղումների իրականացման նպատակով ավիատոմսերի որոնման և ձեռքբերման գործընթացի կազմակերպման համար։ Այս գործընթացի պատշաճ կազմակերպման նպատակով համապատասխան պետական կառույցը կամ պետական ֆինանսավորմամբ ավիատոմս(եր)ի գնում իրականացնող մարմինը կնքված պայմանագրի շրջանակում ստանում է հարթակի հասանելիության իրավունք և պատասխանատու է տվյալ կազմակերպության (այսուհետ՝ Պատվիրատու) անունից համապատասխան գործառույթներ (որոնում, ամրագրում, հաստատում կամ չեղարկում և այլն) իրականացնել։

Պատվիրատուների կողմից հարթակից կատարված ձեռքբերումները հաշվառվում և հրապարակվում են «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ի կողմից՝ govtravel.am կայքում, իսկ այլ կառույցներից ձեռքբերված ավիատոմսերի հրապարակայնությունը ապահովվում է՝ ՀՀ կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 22 –ի թիվ 982-Ն որոշման դրույթներին համապատասխան։

Էլեկտրոնային հարթակի գործողության տրամաբանությունը, մեխանիզմները, հնարավորությունները բխում են համապատասխան իրավական ակտերի տրամաբանությունից և պահանջներից, ինչպես նաև պետական միջոցների հաշվին ավիատոմսերի ձեռքբերման թափանցիկության և հաշվետվողականության ապահովման խնդիրներից։

 

Ամրագրումների որոնումներ

Էլեկտրոնային հարթակում ամրագրումների որոնումներ կարող է կատարել միայն տվյալ կազմակերպության կողմից նշանակված անձը։

Ամրագրման հաստատում/մերժում

Միայն հաստատող անձի կողմից կարող է մերժվել, վերադարձվել խմբագրման կամ հաստատվել կատարված ամրագրումը: Ամրագրումը հաստատվելու պահից գործարքը համարվում է իրավաբանորեն պայմանագրային պարտավորություն ստեղծող՝ այն համարվում է անվերապահորեն կնքված և ենթակա չէ չեղարկման պատվիրատու կազմակերպության կողմից՝ առանց բացասական ֆինանսական հետևանքների: Կատարված ամրագրումը կարող է մերժվել կամ խմբագրման վերադարձվել, եթե ամրագրումը չի համապատասխանում ավիափոխադրման ընդհանուր կանոններին:

Ավիատոմսի դուրս գրում

Հաստատված յուրաքանչյուր ամրագրման հիման վրա «ԷԿԵՆԳ» ՓԲԸ իրականացնում է տվյալ ավիատոմսի դուրս գրում էլեկտրոնային եղանակով։

Վճարում

Դուրս գրված ավիատոմսերի դիմաց վճարումը կատարվում է համապատասխան հաշվարկային փաստաթղթերի հիման վրա, որոնք դուրս են գրվել համապատասխան կազմակերպության վավերապայմաններով (ՀՎՀՀ)՝ պայմանագրերով սահմանված մեխանիզմով։

 

Իրավական ակտեր

«Գնումների մասին»  ՀՀ օրենք

ՀՀ կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 22 –ի թիվ 982-Ն որոշում

Պայմանագիր

 

 

⬅ Վերադառնալ