Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ

Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ

Armenian Russian English
 Մենյու

Հաճախ տրվող հարցեր —> Նույնականացման քարտի ծրագրային հարցեր

Միևնույն փաստաթուղթը 2 կամ ավել անձանց կողմից ստորագրելու համար անհրաժեշտ է քարտ կարդացող սարքից հանել տվյալ նույնականացման քարտը, տեղադրել հաջորդ քարտը և JSignPdf ծրագրում սեղմել Load Keys կոճակը:

Անհրաժեշտության դեպքում ընտրել տվյալ ստորագրող անձի հավաստագիրը Key alias տողի բացվող ցանկից: Input PDF file տողում սեղմել Browse կոճակը և ընտրել արդեն ստորագրված “_signed” վերջածանցով ֆայլը:

Ուշադրություն. անհրաժեշտ է նշել Append Signature to existing one հատվածը, այլապես հաջորդող ստորագրությունը կտեղադրվի` ջնջելով նախորդը:
Ստորագրելուց հետո անհրաժեշտ է բացել ստորագրված փաստաթուղթը և համոզվել, որ առկա են և՛ հարկային ծառայության, և՛ տվյալ անձի/անձանց ստորագրությունները:

 

⬅ Վերադառնալ