Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ

Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ

Armenian Russian English
 Մենյու

Հաճախ տրվող հարցեր —> Նույնականացման քարտի ծրագրային հարցեր

Էլ.ստորագրության ծառայության ակտիվացումից հետո, եթե կասեցված հավաստագրով նախապես իրականացրել եք ստորագրման փորձեր, հնարավոր է, որ Ձեր համակարգչի հիշողության (cache) մեջ պահպանված լինի հավաստագրի հին կարգավիճակը, որի հետևանքով Microsoft Office ծրագրերում էլ. ստորագրություն  կիրառելիս չցուցադրվի հավաստագիրը կամ  ստացվեն «select another certificate» և նմանատիպ այլ հաղորդագրություններ։

Սովորաբար համակարգչի cache-ը թարմացվում է 24 ժամվա ընթացքում։  

Խնդիրն անմիջապես լուծելու նպատակով առաջարկվում է, համակարգչի վրա ունենալով ադմինիստրատորի արտոնություններ, սեղմել start, հավաքել cmd, մկնիկի աջ սեղմակով նշել -> run as administrator -> բացված պատուհանում պետք է հավաքել հետևյալ հրամանները․

  • certutil -setreg chain\ChainCacheResyncFiletime @now
  • certutil -urlcache * delete
  • net stop cryptsvc
  • net start cryptsvc

⬅ Վերադառնալ