Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ

Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ

Armenian Russian English
 Մենյու

Գլխավոր էջ —> Ընթերցման ծրագիր —> Ի՞նչպես ակտիվացնել ընթերցող ծրագիրը

 

Նույնականացման քարտի ընթերցման ծրագրի լիցենզիայի ձեռքբերման ընթացակարգ

 

Գրանցում

Կազմակերպության գրանցում Իրավաբանական անձանց գրասենյակում կազմակերպության տնօրենի նույնականացման քարտով

 

Քայլ 1.  Նույնականացման քարտը (ID Card) տեղադրում ենք նույնականացման քարտ (ID CARD) կարդացող սարքի մեջ։

Քայլ 2.  Մուտք ենք գործում www.ekeng.am կայք։

Քայլ 3.  www.ekeng.am կայքում գտնում ենք «Իրավաբանական անձանց մուտք» ենթապատուհանը և մուտք գործում։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Քայլ 4.  Բացված պատուհանում սեղմում ենք Գրանցվել մենյուն:

Քայլ 5.  Սեղմում ենք Գրանցվել և հավաքում ենք նույնականացման քարտի գաղտնաբառը (pin code):

Քայլ 6.  Բացված պատուհանում ընտրում ենք կազմակերպության ՀՎՀՀ-ն, նշում հեռախոսահամար, մուտքագրում ենք գաղտնաբառ (հետագայում առանց նույնականացման քարտի մուտք գործելու համար) և սեղմում ենք «Ստեղծել Հաշիվ» կոճակը։

 

 

Լիցենզիայի պատվիրում ակտիվացման բանալու միջոցով

 

     Քայլ 1.  Բացում ենք նույնականացման քարտի ընթերցման ծրագիրը (ID Card Reader):

     

Քայլ 2.  Ընտրում ենք License մենյուն:

Քայլ 3.  Վերցնում ենք (Copy) Ակտիվացման բանալին (Activation Code):

Քայլ 4.  Ավելացնում ենք (Paste) իրավաբանական անձանց մուտքի անձնական էջում:

Քայլ 5.  Տեղադրելուց հետո սեղմում ենք ավելացնել (կրկնում ենք 4-րդ և 5-րդ կետերը ըստ պահանջարկի), այնուհետև բացված պատուհանի մեջ սեղմում ենք Գնել կոճակը։

 

Գնված լիցենզիայի տեղադրում

 

Քայլ 1.  Իրավաբանական անձանց գրասենյակի անձնական էջում սեղմում ենք Գնումների պատմություն ենթապատուհանի վրա:

Քայլ 2.  Բացված պատուհանի վրա սեղմում ենք License մենյուն:

Քայլ 3License մենյուն սեղմելուց հետո ներբեռնվում է ձեր համակարգչի մեջ ակտիվացման բանալու հիման վրա գեներացված ֆայլ, որը կիրառվում է նույնականացման քարտի ընթերցման ծրագրի ակտիվացման համար։

 

 Ուշադրություն`
 1. Նույնականացման քարտի ընթերցման ծրագրի ակտիվացման համար անհրաժեշտ է հաշվին ունենալ դրական գումար։

 2. Գնման պահից սկսած պատվիրված լիցենզիայի ներբեռնման հղումը հասանելի կլինի մեկ աշխատանքային օրվա ընթացքում։

 

 

 

 

 

   

 

⬅ Վերադառնալ