Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ

Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ

Armenian Russian English
 Մենյու

Գլխավոր էջ —> Էլեկտրոնային հարթակներ —> Քաղաքացիների հետ հետադարձ կապի հարթակ

 

Քաղաքացիների հետ հետադարձ կապի հարթակ ( gnahatir.am )

 

 

Gnahatiram-ը ստեղծվել է պետական ծառայությունների մասին քաղաքացիների գնահատականը հավաքագրելու նպատակով:

Հարթակը նախատեսված է բոլոր նրանց համար, ում  պետական մարմինները մատուցում են հանրային ծառայություն (օրինակ՝ գրանցել եք կազմակերպություն, դիմել եք վարորդական վկայական ստանալու համար, ամուսնացել եք և այլն)։

Հանրային ծառայությունները հնարավոր է գնահատել առանց հարթակում գրանցվելու։ Հարկավոր է միայն հարթակում մուտքագրել 16-նիշանոց ծածկագիրը կամ նկարել QR կոդը, և Ձեզ կառաջարկվի պատասխանել մի քանի պարզ հարցերի։ Ծառայության ծածկագիրն ու QR կոդը Ձեզ կտարամադրվի ծառայությունը ստանալիս՝ թղթային ստացականով կամ Ձեր էլեկտորանային փոստին ուղղված նամակով:

Հղումով անցնելիս Դուք կարող եք պատասխանել ծառայության որակը գնահատող մի քանի հարցերի, ինչպես նաև թողնել դիտողություններ, առաջարկություններ, մանրամասնել ծառայության ստացման Ձեր փորձառությունը՝ նպաստելով հանրային ծառայությունների որակի բարձրացմանը։

Հավաքագրված դիտողությունների և գնահատականների վերլուծության հիման վրա կազմվում են տարատեսակ հաշվետվություններ, գծապատկերներ, զեկույցներ՝ բացահայտելով հանրային ծառայությունների թերություններն ու անհարմարությունները։

Ստացված ծառայության մասին gnahatir.am կայքի միջոցով Ձեր փորձառության, կարծիքի բարձրաձայնումը հնարավորություն կտա պետական մարմիններին արագ միջամտել և կարգավորել խնդրահարույց ոլորտները։

⬅ Վերադառնալ