ԷԿԵՆԳ-ը որպես ընդհանուր ենթակառուցվածքի՝
Հայաստանի պետական բաղադրիչի օպերատոր
ՀՀ կառավարության 20 փետրվարի 2014 թվականի N 217-Ա որոշման համաձայն` Միասնական տնտեսական տարածությանը և Մաքսային միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության շրջանակում ինտեգրացված համակարգի ազգային սեգմենտի ստեղծման լիազոր մարմինը ՀՀ կառավարության աշխատակազմն է: Միաժամանակ նշված որոշմամբ ԷԿԵՆԳ-ը ճանաչվել է Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության շրջանակում ստեղծված՝ էլեկտրոնային եղանակով տեղեկատվության փաստաթղթավորման ընդհանուր ենթակառուցվածքի` ՀՀ պետական բաղադրիչի օպերատոր:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) Եվրասիական տնտեսական միության մշտական գործող կարգավորող մարմինն է: Այն իր գործունեությունը սկսել է 2012թվականի փետրվարի 2-ից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հիմնական կոչումը ԵԱՏՄ գործունեության և զարգացման պայմանների ապահովումն է, ինտեգրման հետագա զարգացման առաջարկների մշակումը:Ներկայումս ԵՏՀ կազմում ընդգրկված են հինգ երկրներ. Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղզստանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը: ԵՏՀ-ն ունի կառավարման վերազգային մարմնի կարգավիճակ և իր գործունեության մեջ առաջնորդվում է ընդհանուր առմամբ եվրասիական տնտեսական ինտեգրման նախագծի մասնակից երկրների շահերով՝ չպատճառաբանելով իր որոշումները ազգային կառավարություններից որևէ մեկի շահով: Հանձնաժողովի որոշումները պարտադիր են կատարման համար ԵԱՏՄ մասնակից երկրների տարածքում:
ԵՏՀ ստեղծման մասին որոշման հիմքում ընկած է այն ըմբռնումը, որ հինգ երկրները միասին կարող են ոչ միայն նվազեցնել գլոբալ անկայունության բացասական հետևանքները, այլև ակտիվորեն դիրքավորվել արտաքին շուկաներում: Եվրասիական տնտեսական միությունը բաց է նրանում այլ պետությունների մասնակցության համար, որոնք կիսում են այդ միավորման նպատակները և պատրաստ են ստանձնել պահանջվող պարտավորությունները:Հանձնաժողովի կարևորագույն առանձնահատկությունն այն է, որ բոլոր ընդունվող որոշումները խարսխված են կոլեգիալ հիմքի վրա: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան բաղկացած է 10 անդամից (յուրաքանչյուր մասնակից երկրից Հանձնաժողովի Կոլեգիայի 2-ական անդամ (Նախարար), որոնցից մեկը Հանձնաժողովի Կոլեգիայի նախագահն է:
Կոլեգիայի նախագահը և Կոլեգիայի անդամները նշանակվում են 4 տարի ժամկետով Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի որոշմամբ՝ պետությունների ղեկավարների մակարդակով, լիազորությունների երկարաձգման հնարավորությամբ: Կոլեգիան որոշումներ է ընդունում քվեարկության միջոցով:
ԵՏՀ գործունեությունը կառուցված է ըստ գործառնական ուղղությունների, որոնք վարում են Կոլեգիայի անդամները (Նախարարները): Յուրաքանչյուր ուղղություն իրենից ներկայացնում է տնտեսական գործունեության ճյուղերի և ոլորտների բլոկ: ԵՏՀ Կոլեգիայի անդամներն ու վարչություններն իրենց գործունեության ուղղության շրջանակներում փոխգործակցում են իշխանության լիազորված ազգային մարմինների հետ:
Տվյալ պահին ԵՏՀ-ի կառուցվածքում գործում են 23 վարչություններ: Դրանց կից ստեղծվել են 20 խորհրդատվական կոմիտեներ՝ ԵՏՀ Կոլեգիայի համար առաջարկություններ մշակելու և պետական իշխանության ազգային մարմինների ներկայացուցիչների հետ խորհրդակցություններ անցկացնելու նպատակով: Կոմիտեների նախագահները Կոլեգիայի անդամներն են (Նախարարները)՝ ըստ իրենց գործունեության ուղղությունների:
Հանձնաժողովն իր աշխատանքում սատարում է առանցքային գործընկերների հետ համակողմանի երկխոսությունը: Երկխոսության առաջին մակարդակը միջպետականն է, որը նախատեսում է որոշումների մշակման և ընդունման գործընթացում իշխանության ազգային մարմինների հետ արդյունավետ փոխգործակցության կառուցում: Երկխոսության երկրորդ մակարդակը գործարար համայնքի հետ աշխատանքի ուղիղ ձևն է:
ԵՏՀ գործունեության հիմնական մասնագիտական սկզբունքներն են ապաքաղաքականացվածությունը, շահերի հավասարակշռությունը, արդյունավետությունը և թափանցիկությունը:
ԵՏՀ-ն ակտիվ դիրք է զբաղեցնում միջազգային ասպարեզում՝ եվրասիական համայնքի գործունեության ներկայացման և ինտեգրացիոն գործընթացներում եվրոպական ու ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջաններից առանցքային գործընկերների ներգրավման նպատակով:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գործունեության հիմնական ուղղություններն են
- ներմուծման մաքսատուրքերի հաշվեգրումը և բաշխումը
- երրորդ երկրների նկատմամբ առևտրական ռեժիմների հաստատումը,
- արտաքին և փոխադարձ առևտրի վիճակագրությունը,
- մակրոտնտեսական քաղաքականությունը,
- մրցակցային քաղաքականությունը,
- արդյունաբերական և գյուղատնտեսական սուբսիդիաները,
- էներգետիկ քաղաքականությունը,
- բնական մենաշնորհները,
- պետական և (կամ) մունիցիպալ գնումները,
- ծառայությունների փոխադարձ առևտուրը և ներդրումները,
տրանսպորտը և փոխադրումները, - արժութային քաղաքականությունը,
- մտավոր գործունեության արդյունքների և ապրանքների,աշխատանքների ուծառայությունների անհատականացման միջոցների պահպանությունը և պաշտպանությունը,
- աշխատանքային միգրացիան,
ֆինանսական շուկաները (բանկային ոլորտ, ապահովագրական ոլորտ, արժութային շուկա, արժեթղթերի շուկա), - մաքսա-սակագնային և ոչ սակագնային կարգավորումը,
- մաքսային վարչարարությունը,
- տեղեկատվայնացումը,
- տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաները,
- և այլն:
Հանձնաժողովի գործունեության մասին լրացուցիչ տեղեկատվություն