Հայաստանի Հանրապետության քաղաքացիները 2025 թվականին կազատվեն էլեկտրոնային ստորագրության ակտիվացման տարեկան 3000 ՀՀ դրամ վճարից՝ սկսած 2025 թվականի փետրվարի 1-ից:
Էլեկտրոնային ստորագրությունը կիրառելու համար ահրաժեշտ է՝
Տարբերակ առաջին
Ունենալ Ձեր բջջային օպերատորի կողմից տրամադրված Մոբայլ ID SIM քարտ, որի համար անհրաժեշտ է՝
- Ունենալ վավեր նույնականացման քարտ (ID Card)` չիպով և առանց չիպի, իսկ չունենալու
դեպքում ձեռք բերել այն ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային
ցանկացած գրասենյակից։
- Նույնականացման քարտով և բջջային հեռախոսով այցելել Ձեր կամ նախընտրելի այլ բջջային
կապի օպերատորի ցանկացած սպասարկման կենտրոն, որտեղ Ձեր գործող բջջային
հեռախոսահամարի քարտը (SIM) կփոխարինվի նոր Մոբայլ ID SIM քարտով։
- Բջջային կապի օպերատորի սպասարկող անձնակազմի օգնությամբ և Ձեր մասնակցությամբ
ստանալ էլեկտրոնային ստորագրություն և նույնականացում։
- Այն քաղաքացիները, ովքեր մինչև 2025 թվականի փետրվարի 1-ը չեն վճարել և չեն ակտիվացրել
իրենց էլեկտրոնային ստորագրությունը` նրանց էլեկտրոնային ստորագրությունը կակտիվացվի
ինքնաշխատ կերպով։
Տարբերակ երկրորդ
Էլեկտրոնային չիպ պարունակող նույնականացման քարտ, որի համար անհրաժեշտ է՝
- Ունենալ մինչև 2023 թվականի փետրվարի 15-ը ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության
ծառայության տարածքային գրասենյակից ստացած էլեկտրոնային չիպ պարունակող վավեր
նույնականացման քարտ (ID Card), որի հետ առանձին ծրարով տրամադրվել են PIN և PUK
ծածկագրեր։
- Ունենալ նույնականացման քարտ ընթերցող սարք, որը կարող եք ձեռք բերել նաև «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-
ից (մանրամասները հետևյալ հղմամբ )։
- Այցելել ekeng.am և հետևելով ուղեցույցներին՝ ներբեռնել անհրաժեշտ
համակարգչային ծրագրերը։
- Այն քաղաքացիները, ովքեր մինչև 2025 թվականի փետրվարի 1-ը չեն վճարել և չեն ակտիվացրել
իրենց էլեկտրոնային ստորագրությունը` նրանց էլեկտրոնային ստորագրությունը կակտիվացվի
ինքնաշխատ կերպով:
Ի գիտություն
- Նշված տարբերակներից որևէ մեկով արդեն իսկ գործող կամ ակտիվ էլեկտրոնային
նույնականացման և էլեկտրոնային ստորագրության առկայության դեպքում լրացուցիչ որևէ
գործողություն չի պահանջվում:
- Եթե ունեք վավեր էլեկտրոնային չիպ պարունակող նույնականացման քարտ, բայց կորցրել եք կամ
չեք հիշում PIN և PUK ծածկագրերը, ապա պետք է հետևել Տարբերակ առաջինին:
- Առանց չիպի վավեր նույնականացման քարտ (ID Card) ունենալու դեպքում անհրաժեշտ է հետևել
Տարբերակ առաջինին։