Թեժ գիծ

+374 60 464 504

+374 10 512 882

Անվավեր հավաստագրերի ցուցակ

Հեռաբժշկություն

Ընդհանուր տեղեկատվություն

Հեռաբժշկությունը հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով հեռավորության վրա բժշկական ծառայությունների մատուցումն է: Դրա շնորհիվ բժշկական ծառայությունների մատուցումը դառնում է հասնաելի հեռավոր համայնքներում:Հեռաբժշկությունը հնարավորություն է ընձեռում բարելավել առողջապահական ծառայությունների որակը, նվազեցնել բժշկական ծախսերը, սխալների հնարավորությունը և մեծացնել առողջապահական համակարգի արդյունավետությունը` ժամանակակից կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման շնորհիվ: Համաձայն 2014թ. հունվարին Հայաստանի և Հնդկաստանի կառավարությունների կողմից ստորագրված և ՀՀ Նախագահի կողմից վավերացված Փոխըմբռնման հուշագրի՝ Հայաստանում Հեռաբժշկության համակարգի ներդրումն իրականացվելու է “ԷԿԵՆԳ” ՓԲԸ և Հնադկաստանի Առաջադեմ հաշվողական տեխնոլոգիաների զարգացման կենտրոնի (C-DAC) կեղմից:

Նպատակներ

ՀՀ-ում հեռաբժշկության համակարգի ներդրումը նպատակ ունի ընդարձակել գյուղական և հեռավոր համայքներում մասնագիտացված բժշկական ծառայությունների հասանելիությանը, ինչպես նաև վերացնել քաղաքային և գյուղական համայնքների միջև առկա ենթակառուցվածքային տարբերությունները: Համակարգը նաև հանդիսանալու է առողջապահության ոլորտում ուսանողների և տարբեր մասնագիտությունների բուժանձնակազմի ուսուցման հարթակ: Համակարգը ներդրվելու է ՀՀ տարածքում գործող 11 բուժհաստատություններում, որոնցից մեկը ծառայելու է որպես տվյալների փոխանակման կենտրոնական հանգույց:

Ընթացիկ իրավիճակ  

Նախագծի իրականացումը բաղկացած է 3 փուլից. պիլոտային բուժհաստատությունների նախապատրաստում և սարքավորման մատակարարում; սարքավորման տեղադրում և կոնֆիգուրացիա; բուժանձնակազմի ուսուցում և համակարգի գործարկում: Ներկայումս “ԷԿԵՆԳ” ՓԲԸ-ն իրականացնում է երկրորդ փուլի աշխատանքները:

Արդյունքներ

Համակարգի իրականացման նախապայմանների ցուցակը համաձայնեցված է պիլոտային հաստատությունների հետ: Բոլոր հաստատությունները պատրաստ են համակարգի գործարկմանը: Սարքավորումը մատակարարված է, որի տեղադրումն ու կոնֆիգուրացիան նախատեսված է սկսել 2015թ. մարտին:

Պետք է իմանալ

Հեռաբժշկության համակարգը կարող է օգտագործվել որպես ուսուցման գործիք, որի միջոցով փորձառու մասնագետները կարող են արդյունավետ վերահսկել, ուղղորդել և  ուսուցանել այլ վայրում գտնվող մասնագետներին: Հեռաբժշկությունը կարող է կիրառվել առողջապահության բազմաթիվ բնագավառներում, ինչպիսիք են հոգեբուժությունը, վերականգնողական բժշկությունը, կարդիոլոգիան, մանկաբուժությունը, գինեկոլոգիան և այլն:

Համակարգի նկարագրություն

Հակարգն ունենալու է պարզ, օգտագործողին հարամար ինտերֆեյս, ինչը բժիշկներին համապարփակ հասանելիություն կտա հիվանդների էլեկտրոնային պատմագրերին, հնարավորություն կտա իրականացնել հեռակոնֆերասներ և կատարել հետազոտություններ՝ օգտագործելով համակարգված կլինիկական տեղեկատվություն:

  • Համակարգն ունենալու է հետևյալ ֆունկցիոնալ մոդուլները.

  • Համապարփակ էլեկտրոնային պատմագրեր
  • Հեռակոնսուլտացիաներ
  • Հաշվետվության և գրաֆիկական գործիքներ
  • Կոնսուլտացաների նշանակման գործիք
  • Առցանց գրագրության գործիք

Առավելություններ

  • Հեռաբժշկությունը առողջապահության ոլորտի աշխատողներին տրամադրում է հետևյալ առավելությունները.

  • Բարելաված ախտորոշում և հիվանդության առավել արդյունավետ կառավարում
  • Շարունակական կրթություն և ուսուցում
  • Դուրս գրված պացիենտների արագ և ժամանակին հետևում
  • Առցանց հասանելիություն պացիենտների մասին համակարգված տվյալներին
  • Հեռաբժշկությունը պացիենտներին տրամադրում է հետևյալ առավելությունները.

  • Հասանելիություն բարձր որակավորում ունեցող մասնագետներին
  • Վաղ ախտորոշում և կանխարգելում
  • Հեռավոր և գյուղական բնակավայրերի բնակիչներին մասնագիտացված բուժծառայությունների հասնաելիություն
  • Բուժծառայությունների ծախսերի կրճատում
  • Կառավարությունը ստանում է հետևյալ առավելությունները.

  • Ռեսուրսների օպտիմիզացում
  • Հեռավոր համայնքներում մոնիտորինգի բարելավում
  • Ազգային առողջապահական համակարգի նկատմամբ վստահության մեծացում