Թեժ գիծ

+374 60 464 504

+374 10 512 882

Անվավեր հավաստագրերի ցուցակ

Հավաստագրի առցանց ստուգման (OCSP) և ժամադրոշմի ծառայություն (TSA)

  • OCSP (Հավաստագրի Կարգավիճակի Առցանց Ստուգում) բնութագրվում է որպես առցանց հավաստագրի կարգավիճակի պրոտոկոլ, որը թույլ է տալիս ստուգել թվային հավաստագրերի կարգավիճակները իրական ժամանակում: Ի տարբերություն CRL ցուցակի, այն գործում է որպես այլընտրանքային տարբերակ PKI` Հանրային Հավաստագրերի ենթակառուցվածքների համակարգում: OCSP-ն արտահայտում է օնլայն ռեժիմում հավաստագրի կարգավիճակի պատմությունը, դասակարգելով այն որպես 'ակտիվ', 'անվավեր' 'կասեցված' կամ 'անհայտ': 
  • Ժամադրոշմի ծառայությունը (TSA) ապահովում է, փաստաթղթի ստեղծման իսկ պահից սկսած, ժամանակի կնքման և փոփոխման անվտանգ գործընթացը: Գործընթացի անվտանգությունը նշանակում է, որ ՈՉ ՈՔ, նույնիսկ փաստաթղթի սեփականատերը, ի վիճակի չեն լինելու փոփոխել այն` այսպիսով վնասելով, կեղծելով փաստաթղթի ժամադրոշմի առկայությունը: Ժամադրոշմը ծածկագրված տեղեկատվություն է: Այն նույնականացնում է փաստաթղթում կատարվող գործողությունը` կցելով նրան ժամ և ամսաթիվ: 

 

  1. OSCP ծառայության առավելությունները
  2. OSCP-ն պարունակում է ավելի հակիրճ տեղեկատվություն, քան CRL-ը` առանց ծախսելու ավելորդ ցանցային ռեսուրսներ:        

  3. OSCP կանչը ավելի քիչ է վերծանում (parse) տվյալները, քանի CRL-ը:

  4. OSCP -ն բացահայտում է ինչ հավաստագիր է կիրառվել ցանցային հոսթի կողմից որոշակի ժամանակում:

  5. OSCP-ն չի ծածկագրում տվյալները, այսպիսով այլ կողմերը կարող են հետևել տվյալների  հոսքին:

  • ԷԿԵՆԳ -ի OSCP  և TSA ծառայությունները գտնվում են ավարտման փուլում և մոտ ապագայում հասանելի կլինեն  իրավաբանական և ֆիզիկական անձանց համար: