Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ

Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ

Armenian Russian English
 Մենյու
 

 

«Ես եմ» ազգային նույնականացման համակարգ

 

«Ես եմ» ազգային նույնականացման համակարգը  անձի խիստ նույնականացման գործիքների հավաքակազմ է, որը ներառում է նույնականացման քարտով, բջջային հեռախոսով և սմարթ սարքով մուտքի լուծումները։

Էլեկտրոնային ծառայություն մատուցողները իրենց «հաճախորդներին» նույնականացնելու նպատակով ինտեգրվում են միասնական հարթակին և հարթակը վերադարձնում է հաջող նույնականացումն անցած «հաճախորդի» հանրային ծառայությունների համարանիշը, որը ծառայում է որպես անձի հիմնական նույնականացուցիչ:

 Քաղաքացիների համար՝

Ծառայությունների մատուցման էջերում «Մուտք» կոճակը սեղմելով՝ Դուք վերահասցեագրվում եք նույնականացման միասնական համակարգ՝ nid.e-gov.am, որտեղ հնարավորություն ունեք ընտրելու խիստ նույնականացման հետևյալ եղանակներից որևէ մեկը՝

  •  eID՝ նույնականացման քարտով մուտք

Այս տարբերակի դեպքում անհրաժեշտ է ունենալ նույնականացման քարտ (ID card) և քարտ կարդացող սարք։ Կարգաբերումների և այլ մանրամասների համար անցեք հղումով։

  • mID՝ բջջային նույնականացման քարտով մուտք

Բջջային հեռախոսակապի օպերատորից անհրաժեշտ է ձեռք բերել հատուկ uSIM քարտ և ակտիվացնել ծառայությունը։ Հասանելի օպերատորների ցանկը և բջջային նույնականացման վերաբերյալ օգտակար տեղեկատվություն կգտնեք հետևյալ հղումով։

 

  • xID՝ սմարթֆոնի հավելվածով մուտք

Սմարթֆոնի հավելվածով նույնականացման համար հավելյալ ծրագրերի և սարքավորումների անհրաժեշտություն չկա։ Հավելվածը հասանելի է iOS և Android օպերացիոն համակարգերի համար։ xID գրանցման տարբերակների,  քայլերի մասին տեղեկատվության, ինչպես նաև հավելվածը ներբեռնելու համար անցեք հղումով։

Հարթակներում նույնականացման հատվածում առաջարկվող տարբերակները սահմանվում են ծառայություն մատուցողի՝ հարթակի օպերատորի կողմից։

Նույնականացման գործընթացն հաջողությամբ անցելուց հետո Դուք վերադառնում եք ծառայության մատուցման նախնական էջ՝ շարունակելու Ձեր գործողությունները։

Էլեկտրոնային ծառայություններ մատուցողների համար՝

          Էլեկտրոնային ծառայությունների մատուցման Ձեր հարթակներում խիստ նույնականացման հնարավորությունն ապահովելու համար այլևս անհրաժեշտություն չկա առանձին-առանձին ինտեգրելու լուծումները, պարզապես կպահանջվի ինտեգրում ազգային նույնականացման միասնական «Ես եմ» հարթակին, որը իր մեջ ներառում է անհատի խիստ նույնականացման բոլոր եղանակները։

Գործիքակազմի ինտեգրման համար անհրաժեշտ է Էլեկտրոնային հարցումների միասնական e-request.am հարթակի միջոցով «ԷԿԵՆԳ» ՓԲԸ ներկայացնել հայտ։

«Ես եմ» հարթակի գործարկման իրավական հիմքերն, ինչպես նաև պետական մարմինների կայքերում գործիքակազմի ինտեգրման պահանջները սահմանված են ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի N 572-Ն որոշմամբ։

 

⬅ Վերադառնալ