Թեժ գիծ

+374 60 464 504

ԷԿԵՆԳ հանրային հավաստագրեր



Անվավեր հավաստագրերի ցուցակ

Ճանաչողական գաղտնաբանության սեմինար երեխաների համար

15 Ապրիլի 2019

Ճանաչողական գաղտնաբանության սեմինար երեխաների համար

«ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ում մեկնարկում է գաղտնաբանության (cryptology) ճանաչողական սեմինարների շարք, որի նպատակն է՝

  • գաղտնաբանության աշխարհի բացահայտումը
  • «գաղտնիքների» ձևավորման, պահպանման և տարածության վրա դրանց փոխանցման հետաքրքիր մեթոդներին ծանոթությունը

ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ՏԱՐԻՔԸ՝ 12-13 տարեկան

ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՕՐԵՐԸ՝  ուրբաթ՝ ժամը 18.00-ին և շաբաթ՝ ժամը 12.00-ին (օրական՝ 90 րոպե)

ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ՝  1 ամիս

ՄԵԿՆԱՐԿԻ ԱՄՍԱԹԻՎԸ՝ 2019 թվականի մայիսի 3

ԹԵՄԱՆԵՐԸ՝

  1. գաղտնիքի գաղափարը
  2. հայկական լեռնաշխարհի պատմական գաղտնագրեր
  3. հին հռոմեական պատմական գաղտնագրեր
  4. տարրական գաղտնագրերի ձևավորումը՝ հայկական այբուբենի օգտագործմամբ
  5. տարրական գաղտնիքների վերլուծության սկզբունքներ
  6. պատմական թաքնագրեր
  7. ամբողջ թվերի կիրառմամբ գաղտնագրերի ձևավորման սկզբունքներ
  8. ամփոփիչ անանուն առցանց հարցում՝ smartphone, ipad կամ laptop օգտագործմամբ

 

Միջոցառմանը մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել ձևաթուղթը հետևյալ հղմամբ՝

https://forms.gle/bfK3CX1mTKvs6tny7

Մասնակցությունը անվճար է։ Տեղերը սահմանափակ են։

Մաթեմատիկայի նկատմամբ հակումը և սերը ողջունվում են։