Թեժ գիծ

+374 60 464 504

Անվավեր հավաստագրերի ցուցակ

Անհրաժեշտ կարգաբերումներն էլեկտրոնային ստորագրության հավաստագրի վավերականության ստուգման համար

22 Մայիսի 2018

Անհրաժեշտ կարգաբերումներն էլեկտրոնային ստորագրության հավաստագրի վավերականության ստուգման համար

Ստորև նկարագրված են Adobe Acrobat Reader DC ծրագրի միջոցով էլեկտրոնային ստորագրությամբ ստորագրված .pdf տիպի ֆայլերի էլեկտրոնային ստորագրության հավաստագրի վավերականության ստուգման անհրաժեշտ կարգաբերումները։

Նախ և առաջ նշենք, որ էլեկտրոնային ստորագրության հավաստագրի վավերականության ստուգման հնարավորությունը պայմանավորված է Ձեր համակարգչի մեջ հավաստագրերի ստուգման գործիքակազմի ճիշտ կարգաբերումներով։

Ձեր համակարգչի մեջ պետք է տեղակայված լինեն հավաստագրման կենտրոնի թողարկած բոլոր հավաստագրերը։ Հավաստագրերի հղումը հետևյալն է՝ EKENG certificate installation, որոնց միջոցով Ձեր համակարգչի Adobe Acrobat Reader DC ծրագիրը «հավաստագրեր ստուգման շղթայի» օգտագործմամբ կառուցում է հավաստագրման կենտրոնին դիմելու հարցում և կատարվում է կոնկրետ էլեկտրոնային ստորագրության հավաստագրի վավերականության ստուգում։

Adobe Acrobat Reader DC ծրագիրը, ներառյալ բոլոր անհրաժեշտ կարգավորումները, կարող եք ներբեռնել այս հղումով՝ https://ekeng.am/file_manager/adobe/adobe.rar

Ակնհայտ է, որ հավաստագրի վավերականության ստուգման համար Ձեր համակարգիչը պետք է միացված լինի ինտերնետ ցանցին։

Adobe Acrobat Reader DC ծրագրի հետ աշխատելիս խորհուրդ ենք տալիս ավելորդ անգամ չoգտագործել ծրագրի մեջ հավաստագրերի ստուգման գործիքակազմի «Add to Trusted» կոճակը, կամ նմանատիպ այլ՝ «Այս Հավաստագիրը Համարել Վստահելի» ծրագրային գործիքները, քանի որ դրանից հետո, ծրագրի տեսակետից, այդ հավաստագրերը միշտ համարվելու է Ձեր կողմից «վստահելի» և այլևս նրա վավերականության ստուգում չի կատարվելու։

Վերոհիշյալ կարգավորումները կատարելու համար անհրաժեշտ քայլերի հերթականությունը բերվում է ստորև։

 

  1. Ձեր համակարգչում պետք է բեռնել և տեղակայել «ԷԿԵՆԳ» ՓԲԸ հավատագրման կենտրոնի Հանրային հավաստագրերը, որոնք կարող եք տեղադրել՝ սեղմելով հղումը:

Հավաստագրերի ճիշտ տեղակայման համար խնդրում ենք դիմել Ձեր ՏՏ մասնագետին կամ զանգել «ԷԿԵՆԳ» ՓԲԸ սպասարկման կենտրոն։

 

Հավաստագրերի տեղակայման ծրագրի տեղադրումը տեղի է ունենում հետևյալ հերթականությամբ․

Սեղմում ենք «OK» կոճակը

Սեղմում ենք «Առաջ» կոճակը

Սեղմում ենք «Առաջ» կոճակը

Սեղմում ենք «Վերջացնել» կոճակը

Տեղադրվում են հետևյալ հավաստագրերը՝

  • National Root CA 2037
  • National Root CA 2038
  • Citizen CA
  • CA of RoA

Զգուշացում. ավելորդ անգամ պետք չէ տեղակայել որևէ այլ, ներառյալ նաև Ձեր նույնականացման քարտի անձնական հավաստագրերը։

 

Ձեզ անհրաժեշտ է նաև համակարգչում ունենալ տեղակայված նույնականացման քարտ կարդացող Cryptocard Suite Manager ծրագիրը, ընդ որում՝

 

  1. Ձեր համակարգչում պետք է բեռնել և տեղակայել Adobe Acrobat Reader DC անվճար ծրագիրը, որ կարող եք ձեռք բերել հետևյալ հղումով՝ https://ekeng.am/file_manager/adobe/adobe.rar :

 

Adobe Acrobat Reader DC ծրագրի տեղակայում

Adobe Acrobat Reader DC ծրագրի տարբերակը www.ekeng.am կայքից ներբեռնվում է .rar տիպի արխիվացված ֆայլի տեսքով։ Ներբեռնելուց հետո այն պետք է արտագրել ցանկացած մի թղթապանակի (folder) մեջ, ապա՝ արխիվացնել և գործարկել SETUP.BAT ծրագիրը։

Մեր կայքից բեռնված Adobe Acrobat Reader DC ծրագիրն իր բոլոր անհրաժեշտ կարգավորումներով կտեղակայվի ինքնուրույն։


PDF ֆայլերն Adobe Reader DC տարբերակով ստորագրելու համար անհրաժեշտ է բացել ֆայլը և ընտրել Tools կոճակը,

 

բացված ենթամենյուից ընտրել Certificates -> Digitally Sign

Տվյալ կոճակը սեղմելուց հետո կտեսնեք պատուհան, որտեղ անհրաժեշտ է նշել OK հրամանը:

Մկնիկի միջոցով ընտրել այն տեղը փաստաթղթի վրա, որտեղ անհրաժեշտ է տեղադրել էլեկտրոնային ստորագրությունը:

Էկրանի վրա էլեկտրոնային ստորագրության հավաստագրի պատուհանի հայտնվելուց հետո ընտրել Ձեր հավաստագիրը և սեղմել Sign կոճակը:

Գործողությունն ավարտին հասցնելու համար անհրաժեշտ է պահպանել փաստաթուղթը և հավաքել PIN կոդը Crypto Tech CSP ծրագրի պատուհանում:

Եթե ցանկացնում եք, որ Ձեր էլեկտրոնային ստորագրությամբ ստորագրված փաստաթղթում լինի նաև ստորագրության տեսանելի արտապատկերը, ապա դա կարող եք կատարել՝ օգտագործելով Adobe Acrobat Reader DC ստանդարտ հնարավորությունները։

 

  1. Ճիշտ կատարված կարգաբերումների դեպքում՝ էլեկտրոնային ստորագրությամբ ստորագրված ցանկացած PDF ֆայլ բացելիս ծրագիրը ստուգում է ստորագրված փաստաթղթի վավերականությունը։ Ստուգումը կատարվում է ինտերնետի միջոցով հավաստագրման կենտրոն ավտոմատ հարցում կատարելու եղանակով։

Էլեկտրոնային ստորագրությամբ հավաստիությունը կարող եք ստուգել նաև հետևյալ կերպ ՝

Ձախ կոճակով սեղմում եք  «Signature Panel»

Ձախից բացված պատուհանում նորից սեղմում եք ձախ կոճակով  «Rev 1.»

Կբացվի տվյալ պատուհանը ՝

Աջ կոճակով սեղմում եք  «Rev 1.» և ընտրում «Show Signature Properties»

Եթե ստորագրությունը հավաստի չէ ապա նա կունենա հետևյալ պատկերը ՝

Իսկ երբ ստորագրությունը հավաստի է՝ հետևյալ

Եթե ստորագրությունը հավաստի է և ունի ժամանակի դրոշմանիշ  հետևյալ ՝

ՏԵՂԵԿԱՑՈւՄ-ՀԻՇԵՑՈՒՄ

 

          Հավելված N 1

          ՀՀ կառավարության 2017 թվականի

          մայիսի 25-ի N 572-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՎԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ

 

III. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՎԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՌՈՒՄԸ

 

10. Պետական մարմիններում «Ինտերնետ» ցանցի միջոցով տեղեկատվական համակարգերում ստացվող էլեկտրոնային փաստաթղթերը համարվում են պատշաճ ստորագրված, եթե տվյալ փաստաթղթին այն ստորագրող անձի կողմից կցված է Հայաստանի Հանրապետության հավաստագրման կենտրոնի «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ժամանակի դրոշմով թողարկված վավեր հավաստագիրը: Նման փաստաթղթերը հավասարեցվում են թղթային կրիչի վրա ստորագրված փաստաթղթի հետ: