Թեժ գիծ

+374 60 464 504

Անվավեր հավաստագրերի ցուցակ

eSignEkeng ծրագրի տեղադրման համար անհրաժեշտ քայլերը

10 Ապրիլի 2018

eSignEkeng ծրագրի տեղադրման համար անհրաժեշտ քայլերը

գրելիս ծրագիրը հավաստագրման կենտրոնի OCSP սերվերին դիմելով ստուգում նույնականացման քարտի էլեկտրոնային հավաստագրի վավերականությունը, ինչը ապահովում է ստեղծել  էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված էլեկտրոնային փաստաթուղթ  ( տես.  «ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՎԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» օրենքը):

 

Ստորև նկարագրված են այն քայլերը, որոնք թույլ կտան տեղադրել eSingEkeng ծրագիրը Ձեր համակարգչում։

 

Ծրագրի աշխատանքի համար պարտադիր է ներբեռնել և տեղակայել համակարգչի մեջ Cryptocard Suite Manager, eSignEkeng ծրագրերը, eSignEkeng հավաստագիրը և «էԿԵՆԳ»-ի հավաստագրերը։

Cryptocard Suite Manager-ի տեղադրման համար հարկավոր է ստուգել ձեր Windows օպերացիոն համակարգը. 32 բիթի դեպքում տեղադրել միայն նույն ծավալի համակարգ, 64 բիթի՝ խիստ հերթականությամբ. տեղադրել նախ 32, այնուհետև՝ 64 բիթանոց համակարգի տարբերակները։

ԷԿԵՆԳ-ի տեխնիկական փաստաթղթերի և ծրագրերի հղումը հետևյալն է:

Cryptocard Suite Manager ծրագրի 32 բիթ տարբերակը հղումը հետևյանն է՝

CCSuite 32bit

Cryptocard Suite Manager ծրագրի 64 բիթ տարբերակը հղումը հետևյանն է՝

CCSuite 32bit

ԷԿԵՆԳ-ի հավաստագրերի հղումը հետևյանն է՝

EKENG certificate installation

eSignEkeng ծրագիրը տեղադրելու համար պետք է.

 

  1. Ներբեռնել ծրագրի հավաստագիրը և տեղադրել այն Trusted Root Certification Authorities-ում
  2. Տեղադրել eSignEkeng ծրագիրը Microsoft Word համար
  3. Տեղադրել eSignEkeng ծրագիրը Microsoft Excel համար

eSignEkeng ծրագիրը՝

1․ Փորձարկված է և աշխատում է հետևյալ ծրագրային ապահովման հետ
- Microsoft Windows 7SP1, 8, 10 (32bit, 64bit)
- Microsoft Office 2010, 2013, 2016 (32bit)
2․ Օգտագործում է Microsoft .NET Framework 4.6.1 և բարձր ծրագրային փաթեթը։
Դրա բացակայության դեպքում այն կառաջարկվի ներբեռնել Microsoft-ի պաշտոնական կայքից։

Տեղեկացնում ենք, որ eSignEkeng ծրագիրն օգտագործելու համար դուք պետք է ունենաք ակտիվ թվային էլեկտրոնային ստորագրություն։ Թվային էլեկտրոնային ստորագրությունն ակտիվացնելու հարցերով կարող եք դիմել հետևյալ հղումով:

(eSignEkeng ծրագիրը համակարգչից հանելու անհրաժեշտության դեպքում պետք է Control Panel \ Programs and Features–ի օգնությամբ ջնջել eSignEkeng ծրագիրը և C:\Users\username\AppData\Local\Apps\2.0 folder-ից այն folder-ները, որոնք կապված են eSignEkeng-ի հետ։)