Թեժ գիծ

+374 60 464 504

Անվավեր հավաստագրերի ցուցակ

Mobile ID ծառայության փորձնական նախագիծը մուտք է գործում Հայաստան

06 Ապրիլի 2018

Mobile ID ծառայության փորձնական նախագիծը մուտք է գործում Հայաստան

Այսօր Երևանում մեկնարկեց էլեկտրոնային ծառայությունների ոլորտի կարևորագույններից մեկը՝ mobileID ծառայության պիլոտային գործարկումը։ mID-ին գործիք է, որը թույլ է տալիս բջջային հեռախոսի միջոցով անցնել նույնականացում և ստորագրել էլեկտրոնային փաստաթղթեր առանց հատուկ սարքավորումների և նույնականացման քարտի: Սա ժամանակ խնաելու լավագույն միջոցներից է: 

Նույնականացման քարտի միջոցով էլեկտրոնային թվային ստորագրությունը Հայաստանում վաղուց օգտագործվում է, իսկ բջջային էլեկտրոնային թվային ստորագրությունը կամ Mobile ID–ն ՀՀ-ում այժմ իրականություն է ի շնորհիվ «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ՓԲԸ-ի (ԷԿԵՆԳ ՓԲԸ-ի), «Նիկիտա Մոբայլ» ՍՊԸ-ի  և բջջային օպերատորների:    

Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների էլեկտրոնային ծառայություններից առցանց օգտվելիս բոլոր քաղաքացիները պետք է ունենան հնարավորություն կիրառելու էլեկտրոնային թվային ստորագրություն (ՀՀ կառավարության 2017թ. մայիսի 25 №572-Ն որոշում):
Դեռևս այն փորձարկում են սահմանափակ թվով օգտատերեր և էլեկտրոնային ծառայություն մատուցողներ: Առաջիկայում բջջային էլեկտրոնային թվային ստորագրությունը կիրառելի կլինի ինչպես պետական ենթակառուցվածքներում, այդպես էլ մասնավոր ոլորտներում:

mID փորձնական փուլի ավարտից հետո ծառայությունը լիարժեք պատրաստ կլինի կոմերցիոն գործարկման համար: 

Համագործակցության մասին հուշագիրն այսօր ստորագրել են «Նիկիտա Մոբայլ» ՍՊԸ-ն, ԷԿԵՆԳ ՓԲԸ-ն, «ՎԵՈՆ Արմենիա»-ն եւ Ucom-ը: