Թեժ գիծ

+374 60 464 504

Անվավեր հավաստագրերի ցուցակ

Թվային փոխակերպումը որպես կյանքի բարելավման միջոց

02 Մարտի 2018

Թվային փոխակերպումը  որպես կյանքի բարելավման  միջոց

Հայ-Ռուսական համալսարանում հյուրընկալվել են «Թվային Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն, ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական (հասարակական հիմունքներով) Էդուարդ Ներսիսյանը և «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ՓԲԸ (ԷԿԵՆԳ) տնօրեն, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի խորհրդական (հասարակական հիմունքներով) Արթուր Խաչատուրյանը: Նրանք ներկայացրել են հիմնադրամի գործունեության հիմնական ուղղություններն ու իրականացված աշխատանքները, որոնք ուղղված են պետական կառավարման բոլոր ոլորտներում էլեկտրոնային համակարգերի զարգացմանը: Էդուարդ Ներսիսյանը խոսկերով «մեր հիմնադրամի ծրագրերն իրականացնելու ենք վեց հիմնական ուղղություններով՝ պետական կառավարման համակարգի թվային փոխակերպում, ենթակառուցվածքների զարգացում, կիբերանվտանգություն, ինստիտուցիոնալ համակարգի զարգացում, մասնավոր հատվածի թվային փոխակերպում և թվային հմտությունների զարգացում»: Նա հավելել է, որ այս ծրագրերի իրագործումը նպաստելու է նաև միջազգային ինդեքսներում Հայաստանի ցուցանիշների բարելավմանը:

«Թվային Հայաստանի» տնօրենը շեշտել է, որ իրենց կարեւորագույն նպատակներից մեկն է պետության եւ մասնավոր հատվածի կողմից տրամադրվող բոլոր ծառայությունների թվայնացումը: «Թղթային ծառայությունները պետք է խիստ սահմանափակել: Մենք պետք է հասնենք նրան, որ բիզնեսն այլեւս շփում չունենա «չինովնիկի» հետ եւ կարողանա բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ստանալ միայն էլեկտրոնային եղանակով»,- ընդգծել է Էդուարդ Ներսիսյանը: 

Ի պատասխան ՀՌՀ ռեկտոր Արմեն Դարբինյանը ասել է, որ թվայնացումը պետք է «ներխուժի» ՀՀ քաղաքացու հանրային կյանքի բոլոր հատվածներ: «Մենք պետք է նպատակ ունենանք թվայնացման գործընթացն իրականացնել բոլոր ոլորտներում և չկենտրոնանանք միայն մի քանի ուղղությունների վրա»,- ասել է նա:

Students

Հանդիպման ընթացքում «ԷԿԵՆԳ» ՓԲԸ տնօրեն Արթուր Խաչատուրյանը, «Թվային Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Էդուարդ Ներսիսյանն ու ՀՌՀ ռեկտոր Արմեն Դարբինյանը քննարկել են նաև երկկողմանի համագործակցության և ուսանողների ներգրավվածության հնարավորությունները Հիմնադրամի և ԷԿԵՆԳ-ի ծրագրերում: