Առցանց խորհրդատու



Օգտվողի ուղեցույց

Բջջային էլեկտրոնային թվային ստորագրություն

ԷԿԵՆԳ հանրային հավաստագրեր



Անվավեր հավաստագրերի ցուցակ

Ինտերնետի կառավարման հայկական դպրոց

20 Հուլիսի 2017

Ինտերնետի կառավարման հայկական դպրոց

«Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպության (ISOC Armenia) նախաձեռնությամբ մեկնարկել է Ինտերնետի կառավարման (ԻԿ) առաջին հայկական դպրոցը (ArmSIG)։ Այն սկսվել է 5-օրյա դասընթացով, որը նախատեսված է ՀՀ ԲՈՒՀ-երում սովորող ուսանողների համար՝ 2017 թվականի հուլիսի 17-ից 21-ը Երևանում:

ԻԿ դպրոցի հիմնական նպատակն է Հայաստանի տարբեր համալսարանների ուսանողներին ներգրավել Ինտերնետի կառավարմանն առնչվող հարցերի քննարկումներին, ապահովել նրանց այնպիսի հմտություններով, որոնք հնարավորություն կստեղծեն հետագայում առավել արդյունավետ մասնակցել ազգային, տարածաշրջանային և համաշխարհային Ինտերնետ կառավարման գործընթացներին:

Դասընթացի շրջանակներում «Էլեկտրոնային թվային ստորագրություն և էլեկտրոնային առողջապահությունը Հայաստանում» թեմայով ելույթ է ունեցել ԷԿԵՆԳ ՓԲԸ-ի տնօրեն Արթուր Թունյանը։ Ներկայացվել են էլեկտրոնային կառավարման ոլորտում ԷԿԵՆԳ-ի կողմից իրականացվող ծրագրերը, հատկապես ուշադրություն է հրավիրվել Հայաստանում էլեկտրոնային առողջապահության ծրագրի վրա, որը մեկ միասնական, կենտրոնացված և ավտոմատացված ժամանակակից էլեկտրոնային համակարգ է, որի շնորհիվ հնարավոր է իրականացնել բոլոր պետական և մասնավոր բուժհաստատությունների համապարփակ կառավարում։