Առցանց խորհրդատու

Բջջային էլեկտրոնային թվային ստորագրություն

ԷԿԵՆԳ հանրային հավաստագրեր



Անվավեր հավաստագրերի ցուցակ

Հայաստանի պիլոտային էլեկտրոնային առողջապահական համակարգն իրականացվել է

23 Դեկտեմբերի 2015

Հայաստանի պիլոտային էլեկտրոնային առողջապահական համակարգն իրականացվել է

2015թ-ի դեկտեմբերի 23-ին Հայաստանի Միավորված առողջապահական տեղեկատվական պիլոտային համակարգը /ՄԱՏՀՀ/ ի վերջո իրականացվեց Հայաստանի 6 բժշկական հաստատություններում: Ծրագրի իրականացման նախնական փուլերի ընթացքում, Համաշխարհային բանկի փորձագետները առաջարկեցին ընտրել այն բժշկական հաստատությունները, որոնք գործում են Հայաստանի տարբեր վայրերում: Դա հնարավորություն կընձեռի լիովին փորձարկել համակարգը և հասկանալ, թե ինչպես է իրական կյանքի բիզնես գործընթացներն ու պացիենտների հոսքն արտացոլվում էլեկտրոնային համակարգում: Հերացու և Մուրացան բժշկական կենտրոնները Երևանում, Բալահովիտի ամբուլատորիան և  Աբովյանի բժշկական կենտրոնը Կոտայքում, Գորիսի բժշկական կենտրոնը Սյունիքում,  Վանաձորի պոլիկլինիկան Լոռիում և Ինգո-Արմենիա ապահովագրական ընկերությունը ընտրվել են որպես պիլոտային առողջապահական ծառայությունների մատակարարներ՝ հիմնված այս առաջարկների վրա:

Համակարգի պիլոտային ծրագիրը մեկնարկել է 2015թ-ի հոկտեմբերին: Անցած 3 ամիսների ընթացքում, ավելի քան 60 բժիշկներ, բուժքույրեր, ինչպես նաև՝վարչական անձնակազմը սովորել են օգտագործել համակարգը և լիովին կազմակերպել իրենց աշխատանքը ՄԱՏՀՀ-ի միջոցով: Ավելի քան 100 հիվանդների բժշկական գրանցումները մուտքագրվել են համակարգ այս ընթացքում:

Պիլոտային ծրագրի առաջին արդյունքները ցույց տվեցին, որ ՄԱՏՀՀ –ն կարող է իրականացվել նաև այլ բժշկական հաստատությունների կողմից: ՀՀ կառավարության ռազմավարության համաձայն, համակարգը կներդրվի ամբողջ երկրով մեկ: 2016թ-ի վերջում Հայաստանի բոլոր բժշկական հաստատությունները կօգտագործեն այս համակարգը: