Առցանց խորհրդատու

Բջջային էլեկտրոնային թվային ստորագրություն

ԷԿԵՆԳ հանրային հավաստագրեր



Անվավեր հավաստագրերի ցուցակ

Ներկայացվել է Էլեկտրոնային առողջապահական համակարգի նախատիպը

01 Մարտի 2015

Ներկայացվել է Էլեկտրոնային առողջապահական համակարգի նախատիպը

Այսօր, 2015 թ. մարտի 1-ին, թեստավորման և վերանայման համար հասանելի է դարձել Հայաստանի <<Միավորված առողջապահական տեղեկատվական համակարգի /ՄԱՏՀՀ/ նախատիպը: Առաջիկա ամիսների ընթացքում, աշխատանքյին խումբը, որը բաղկացած է ԷԿԵՆԳ-ի, ՀՀ առողջապահության նախարարության, Պետական առողջապահական գործակալության, Ազգային առողջապահության ինստիտուտի փորձագետներից, ինչպես նաեւ շահագրգիռ այլ կողմերի հանրային առողջապահական խորհրդատուներից, նշանակալիորեն կվերանայեն համակարգը, համակարգի բիզնես  գործընթացներն ու կիրականացնեն ՄԱՏՀՀ-ի տեխնիկական փորձարկումը: Համակարգի ուսումնասիրումից հետո, աշխատանքային խումբը առաջարկներ կտրամադրի ՝ համակարգի հետագա բարելավման համար:

ՄԱՏՀՀ-ի ստեղծման նպատակն է արդիականացնել Հայաստանի առողջապահական համակարգը՝ նորարարական տեղեկատվական տեխնոլոգիաների իրականացման միջոցով:

ՄԱՏՀՀ-ն մշակվում և մատակարարվում է “Ericsson Nikola Tesla”, “Croatia” and “Masys Apahov, Armenia” համատեղ ձեռնարկությունների կողմից: Համակարգի փորձնական /պիլոտային/ տարբերակը ակնկալվում է մեկնարկել մինչ 2015թ-ի ավարտը՝ Երեւանի և մարզերի 6 առողջապահական հաստատություններում: Ծրագիրը հովանավորվում է Համաշխարհային բանկի կողմից, Հանրային հատվածի արդիականացման ծրագրի շրջանակներում: