Թեժ գիծ

+374 60 464 504

Անվավեր հավաստագրերի ցուցակ

Անհատի առցանց նույնականացումը ՀՀ պետական մարմինների էլեկտրոնային հարթակներում

ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի N 572-Ն որոշման համաձայն ՀՀ պետական մարմինները պարտավոր են օրենքով նախատեսված էլեկտրոնային ծառայություններն մատուցելու դեպքում էլեկտրոնային հարթակներում կամ ինտերնետային կայքերում ապահովել անհատի առցանց եղանակով նույնականացում և տեղեկատվական համակարգեր մուտք գործելու հնարավորություն, միևնույն ժամանակ վերոնշյալ հարթակներում էլեկտրոնային փաստաթղթեր. այն է՝ դիմումներ, հարցումներ, բողոքներ, հայտեր ներկայացնելու, դրանք էլեկտրոնային թվային ստորագրությամբ վավերացնելու տեխնիկական հնարավորություն:

Բացի այդ, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից շահագործվող էլեկտրոնային համակարգերը պետք է ունենան տեխնիկական հնարավորություն՝ մատուցելու էլեկտրոնային ծառայությունները թե նույնականացման քարտի կիրառմամբ, թե բջջային էլեկտրոնային թվային ստորագրությամբ:

Առցանց համակարգում նույնականացման քարտի էլեկտրոնային թվային ստորագրությամբ ծրագրային ինտեգրում կատարելու համար պետք է դիմել հավաստագրման կենտրոն` “ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ին, իսկ նույնականացման քարտի կիրառմամբ հավելյալ արժեքով ծառայությունների կամ բջջային էլեկտրոնային թվային ստորագրությամբ ծրագրային ինտեգրում կատարելու համար բջջային էլեկտրոնային թվային ստորագրության օպերատորին՝ ծրագրային ինտեգրման տեխնիկական պայմանները ստանալու համար:

Էլեկտրոնային թվային ստորագրությամբ ծրագրային ինտեգրում կատարելու համար պետք է “ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ին ներկայացնել հայտ, որի բավարարումից հետո “ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ի և հայտատուի միջև կնքվում է համապատասխան պայմանագիր:

Նախընտրելի է լրացված, ստորագրված հայտը ( ուղեկցող գրությամբ) ներկայացնել mulberry համակարգով: