Թեժ գիծ

+374 60 464 504

Անվավեր հավաստագրերի ցուցակ

Նույնականացման քարտի ընթերցման ծրագիր

Իրավաբանական անձիք կարող են դիմել ԷԿԵՆԳ ընկերություն` ձեռք բերելու Նույնականացման քարտի ընթերցման ծրագիր: Ծրագիրը թույլ է տալիս ծանոթանալ, արտահանել և տպել ID քարտում պարունակվող տվյալները: Նույնականացման քարտի ընթերցման ծրագիրը թույլ է տալիս ընկերություններին (Բանկեր, Նոտարական գրասենյակներ և այլն) արագ աշխատել սպասարկվող հաճախորդների հետ, որոնք ներկայացնում են բիզնես և այլ գործարքների համար իրենց նույնականացման քարտերը:

Ընթերցման ծրագրի օգտագործման լիցենզիան նախատեսված է մեկ օգտագործողի (միավորի) համար, որ չի կարող տեղադրվել մեկ այլ օգտագործողի մոտ:

Ընթերցման ծրագրի ձեռքբերման նպատակով անհրաժեշտ է մեկ օգտագործողի (միավորի) համար վճարել տարեկան 10000 (տասը հազար) ՀՀ դրամ:

Ընթերցման ծրագիրը ձեռք բերելու, ինչպես նաև լիցենզիայի ժամկետը երկարաձգելու նպատակով անհրաժեշտ է դիմել ԷԿԵՆԳ ընկերություն` նամակ ուղարկելով cssupport@ekeng.am էլ. հասցեին կամ զանգահարելով 374 10 512 882 հեռախոսահամարով:

  • Ընթերցման ծրագիր ձեռք բերելու հաջորդական քայլերն են.

  • Ծանոթանալ Ընթերցման ծրագրի պայմանագրի հետ
  • Տեղադրել Ընթերցման ծրագրի փորձնական տարբերակը:
  • Կատարել վճարում և ուղարկել հաստատված վճարման կտրոնի լուսապատճենը
  • Ուղարկել ակտիվացման բանալին (ները)
  • ԷԿԵՆԳ-ի կողմից տրամադրված լիցենզիաները ներբեռնել Ընթերցման ծրագրի մեջ՝ համաձայն ձեռնարկի 4-րդ կետի:

Ընթերցման ծրագրի Լիցենզիան տրամադրվում է 1 տարի ժամանակահատվածով: Ընթերցման ծրագրի լիցենզիան երկարաձգելու նպատակով, խնդրում ենք դիմել մեզ cssupport@ekeng.am էլ-փոստով: 

Ընթերցման ծրագիրը համատեղելի է միայն հետևյալ օպերացիոն համակարգերի հետ՝ Windows 7, 8, 10, որոնք պետք է լինեն արտոնագրված և թարմացված: Ընթերցման ծրագրի անխափան աշխատանքի համար օգտագործողը պարտավոր է նաև ապահովել իր համակարգչում տեղադրված ծրագրերի համատեղելիությունը ընթերցման ծրագրի հետ և ապահովել իր համակարգչի անվտանգությունը, այդ թվում՝ հակավիրուսային ծրագրերի առկայությունը, որոնք պետք է լինեն թարմացված: ԷԿԵՆԳ-ը պատասխանատու չէ ընթերցման ծրագրի խափանումների կամ հնարավոր այլ տեխնիկական խնդիրների համար և չի պարտավորվում տեխնիկական աջակցություն ցուցաբերել օգտագործողին, եթե օգտագործողը չի պահպանել նշված կանոնները:

Հիշեցում: Ընթերցման ծրագրի օգտագործման լիցենզիան տրամադրվում է որոշակի՝ միայն մեկ համակարգչային սարքում տեղադրելու միջոցով այն օգտագործելու իրավունքով, ակտիվացվում է տվյալ սարքի MAC հասցեի նույնականացման եզակի ցուցիչին կցելու եղանակով և օգտագործողի կողմից ծրագրային փաթեթի ամբողջականությանը որևէ եղանակով պատճառված վնասի կամ կորստի դեպքում լիցենզիան չի կարող անհատույց վերականգնվել կամ փոխարինվել։