Թեժ գիծ

+374 60 464 504

Անվավեր հավաստագրերի ցուցակ

Ինչպես վճարել

 

ԾԱՆՈՒՑՈՒՄ

Տեղեկացնում ենք, որ այսուհետ էլ.ստորագրության ակտիվացման և վճարումների կատարման գործընթացն  իրականացվում է ekeng.am -> Անձնական Էջ  բաժնում: Տես՝ Ձեռնարկ: Ակտիվացումից հետո սպասել 3-5 ժամ` այլ էլեկտրոնային ծառայություններում կիրառելու համար:

 =======================================================================

 

Էլ. ստորագրության տարեկան սպասարկման վճարը 3000 ՀՀ դրամ է և իրականացվում է հետևյալ համակարգերի միջոցով` օնլայն փոխանցումներ, բանկային փոխանցումներ և վճարային տերմինալներ:

Վճարման տարբերակներ` 

  •  ՕՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ
  • Վճարային լավագույն տարբերակն է։ Վճարումն իրականացվում է իրական ժամանակում և անմիջապես փոխանցվում ԷԿԵՆԳ ՓԲԸ–ի հաշվեհամարին։ Անհրաժեշտ է նախապես տեղադրել ստորագրող անձի նույնականացման քարտը և վճարել Visa, MasterCard կամ ArCA վճարային քարտերով:  Տես՝ Ձեռնարկ:
  •  ՎՃԱՐԱՅԻՆ ՏԵՐՄԻՆԱԼՆԵՐ
  • Վճարումը կարող է իրականացվել TelCell և EasyPay վճարային տեմինալների միջոցով՝ պարզապես մուտքագրելով ստորագրողի ՀԾ համարանիշը: Վճարումը հասանելի կլինի սպասարկման համակարգում անմիջապես, իսկ էլեկտրոնային ստորագրությունը ավտոմատ կակտիվացվի։ 
  •  ԲԱՆԿԱՅԻՆ ՎՃԱՐՈՒՄ 
  • Վճարումը կարող է իրականացվել ցանկացած բանկում։ Անդորրագրի նպատակ դաշտը պարտադիր պետք է պարունակի ստորագրողի ՀԾ համարանիշը^անունը^ազգանունը (օր.՝ 1234567895^Կարապետ^Կարապետյան): Վճարումը հասանելի կլինի 1-2 աշխատանքային օրվա ընթացքում:

Բանկային վճարման տվյալներ՝ ԷԿԵՆԳ ՓԲԸ, հվհհ՝ 02707093, Ամերիաբանկ ՓԲԸ, Հ/Հ՝ 15700–04596000500:  

Բանկային կամ տերմինալով վճարում իրականացնելուց 1–2 աշխատանքային օր հետո նույնականացման քարտով անհրաժեշտ է գրանցվել էլ. ստորագրության Անձնական Էջում

ARX Cosign ծառայություն 

Էլ. ստորագրության ARX Cosign (օտարերկրյա քաղաքացիներ) ծառայության տարեկան սպասարկման վճարը 10 000 ՀՀ դրամ է:  

Վճարման տվյալներ՝ ԷԿԵՆԳ ՓԲԸ, հվհհ՝ 02707093, Ամերիաբանկ ՓԲԸ, Հ/Հ՝ 15700–04596000600: Նպատակ դաշտը պետք է պարտադիր պարունակի ստորագրողի ՀԾ համարանիշը^անունը^ազգանունը: