Թեժ գիծ

+374 60 464 504

Անվավեր հավաստագրերի ցուցակ

Ինչպես ձեռք բերել

 

Հարգելի հաճախորդ,

Ներքոնշյալ տեղեկատվությունը պահպանելով, հորդորում ենք ստորագրել և բեռնել անհրաժեշտ փաստաթղթերը էլեկտրոնային հաշվետվությունների համակարգ: 

Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ ձեռնարկվող տեխնիկական  աշխատանքները շարունակվում են, որոնց ընթացքում կարող են նկատվել անհարմարություններ: 

Հայցում ենք Ձեր ներողամտությունը:

 _________________________________________________________________________________________________

Հարգելի հաճախորդ,

Տեղեկացնում ենք, որ սույն թվականի նոյեմբերի 13-ից սկսած, էլ. ստորագրության ակտիվացված հավաստագրերի թարմացման գործընթացը չի իրականացվում՝ պայմանավորված տեխնիկական խնդրով:

Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառած անհանգստության համար:
Խնդրում ենք պարբերաբար հետևել կայքում տեղադրվող տեղեկատվության թարմացումներին:

 

  • Էլ. Ստորագրություն ձեռք բերելու համար անհրաժեշտ է՝ 

  • Ստանալ նույնականացման քարտ (PIN և PUK ծածկագրերով)՝ դիմելով ոստիկանության տարածքային անձնագրային բաժանմունք: Քարտը ձեռք բերելիս` համոզվել, որ PIN/PUK  թղթի վրա գրված Document Number  թվերը համապատասխանում են նույնականացման քարտի համարին:
  • Ակտիվացնել նույնականացման քարտում ներառված էլ. ստորագրության հավաստագիրը՝ PIN և PUK ծածկագրերով։ Ուշադրություն. 3 անգամ սխալ մուտքագրելու դեպքում PIN կոդը բլոկավորվում է և այլևս չի վերականգնվում։
  • Վճարել 3000 ՀՀ դրամ տարեկան սպասարկման գումար։  Էլ. ստորագրության հրապարակային պայմանագրին կարող եք ծանոթանալ այստեղ:
  • Բանկային վճարում իրականացնելուց 1–2 աշխատանքային օր հետո նույնականացման քարտով անհրաժեշտ է  գրանցվել էլ. ստորագրության Անձնական Էջում: 
  • Գրանցումից հետո սպասել 3-5 ժամ`այլ էլ. ծառայություններում կիրառելու համար: Ուշադրություն. էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացման վերջին օրերին էլեկտրոնային համակարգերի բարձր ծանրաբեռնվածության պատճառով և տեխնիկական խնդիրների ժամանակ էլեկտրոնային ստորագրությունն այլ էլեկտրոնային ծառայություններում կարող է ակտիվացվել ուշացումով, որն ԷԿԵՆԳ-ի վերահսկողությունից դուրս է: Խնդիրներից խուսափելու համար էլեկտրոնային ստորագրության ակտիվացման գործողություններն անհրաժեշտ է կատարել նախապես՝ առնվազն 2 աշխատանքային օր առաջ:
  • Հարցերի դեպքում մեզ հետ կարող եք կապվել +374 60 464 504 հեռախոսահամարով:

Էլ. Ստորագրության ARX Cosign ծառայություն

Ծառայությունը տրամադրվում է բացառապես օտարերկրյա քաղաքացիներին, որոնք կարող են դիմել  ԷԿԵՆԳ ընկերություն՝ զանգահարելով +374 60 464 504 հեռախոսահամարով և cssupport@ekeng.am էլ. փոստով ներկայացնելով իրենց փաստաթղթերը:

  • Անհրաժեշտ փաստաթղթեր` 

  • Կացության քարտ
  • Սոցիալական քարտ կամ հանրային ծառայության համարանիշի տեղեկանք
  • 10000 ՀՀ դրամ ծառայության տարեկան սպասարկման վճարի անդորրագիր։ Ավելին...