Թեժ գիծ

+374 60 464 504

Անվավեր հավաստագրերի ցուցակ

Ինչպես ակտիվացնել

 

ԾԱՆՈՒՑՈՒՄ

Տեղեկացնում ենք, որ այսուհետ էլ.ստորագրության ակտիվացման և վճարումների կատարման գործընթացն  իրականացվում է ekeng.am -> Անձնական Էջ  բաժնում: Տես՝ ՁեռնարկԱկտիվացումից հետո սպասել 3-5 ժամ` այլ էլեկտրոնային ծառայություններում կիրառելու համար:

 

===========================================================================

Սպասարկման Համակարգում գրանցումից առաջ անհրաժեշտ է տեղադրել CryptoCard Suite Manager ծրագիրը և ակտիվացնել PIN/PUK կոդերը:

 

Գրանցում Անձնական Էջում

  • Վճարել 3000 ՀՀ դրամ տարեկան սպասարկման գումար։
  • Բանկային վճարում իրականացնելուց 1–2 աշխատանքային օր հետո նույնականացման քարտով անհրաժեշտ է  գրանցվել էլ. ստորագրության Անձնական Էջում: Տես՝ Ձեռնարկ:
  • Գրանցումից հետո սպասել 3-5 ժամ` այլ էլեկտրոնային ծառայություններում կիրառելու համար: Ուշադրություն. էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացման վերջին օրերին էլեկտրոնային համակարգերի բարձր ծանրաբեռնվածության պատճառով և տեխնիկական խնդիրների ժամանակ էլեկտրոնային ստորագրությունն այլ էլեկտրոնային ծառայություններում կարող է ակտիվացվել ուշացումով, որն ԷԿԵՆԳ-ի վերահսկողությունից դուրս է: Խնդիրներից խուսափելու համար էլեկտրոնային ստորագրության ակտիվացման գործողություններն անհրաժեշտ է կատարել նախապես՝ առնվազն 2 աշխատանքային օր առաջ:
  • Հարցերի դեպքում մեզ հետ կարող եք կապ հաստատել +374 60 464 504 հեռախոսահամարով:

 Առանձին տեխնիկական խնդիրների դեպքում կարող եք օգտվել Հեռահար Սպասարկում ծառայությունից: