Թեժ գիծ

+374 60 464 504

Անվավեր հավաստագրերի ցուցակ

Էլեկտրոնային շտեմարան

Էլ. շտեմարան համակարգը ներդրվել է ՀՀ կառավարության որոշման համաձայն և տեխնիկապես սպասարկվում է ԷԿԵՆԳ ՓԲԸ-ի կողմից:  Համակարգը կոորդինացնում է սոցիալական փաթեթի շահառուների սպասարկումը  առողջապահական փաթեթի շրջանակներում,  կարգավորում պետության կողմից երաշխավորված մարմինների և անձնակազմի բժշկական և սոցիալական սպասարկումը: 

Սոցիալական փաթեթի շրջանակում գործող բոլոր կազմակերպությունները, որոնք իրականացնում են պետության կողմից անվճար բժշկական օգնություն և սպասարկում շահառուներին, կարող են դիմել ԷԿԵՆԳ` Էլեկտրոնային Շտեմարանի մուտքային տվյալները ձեռք բերելու համար: Էլ.շտեմարանից օգտվելու քայլերն են՝

1. Նամակ/ձև հասցեագրված կառավարությանը` տվյալ կազմակերպության էլ. շտեմարանի վարման պատասխանատու անձի համար մուտքային տվյալներ ձեռք բերելու համար: Նամակը պետք է պարտադիր ներառի տվյալ անձի անուն/ազգանուն, ՀԾՀ, բջջային համար, ընկերության հարկային կոդ, էլեկտրոնային փոստի հասցե:


2. ԷԿԵՆԳ ընկերությունն ուղարկում է SMS հաղորդագրություն էլ. շտեմարանը վարող անձի հեռախոսահամարին, որով անհրաժեշտ է մուտք գործել այստեղ`  https://erepo.gov.am/activation


3. Մուտքագրել ստացված օգտվողի անունը և  էլ. փոստի հասցե:


4. Էլ. փոստին ուղարկված նամակում անհրաժեշտ է սեղմել հղումը և երկու անգամ մուտքագրել գաղտնաբառ:


5. Մուտք գործել https://erepo.gov.am հղում օգտվողի անունով  և  հաստատված գաղտնաբառով: