Թեժ գիծ

+374 60 464 504

Անվավեր հավաստագրերի ցուցակ

Էլեկտրոնային առողջապահություն

Ընդհանուր տեղեկատվություն

Էլեկտրոնային առողջապահությունը հանդիսանում է 21-րդ դարի առողջապահական ոլորտի արդյունավետ գործունեության կարևորագույն հիմքը: Էլ-Առողջապահությունը Հայաստանում, ինչպես նաև ամբողջ աշխարհում, նպատակաուղղված է զարգացնել առողջապահական համակարգը` բարելավելով վերջինիս որակը, հասանելիությունն և արդյունավետությունը տեղեկատվական համակարգերի միջոցով: ՀՀ-ում առողջապահության ոլորտում միասնական տեղեկատվական համակարգի ներդրումը նախատեսում է առողջապահության համակարգի համապարփակ բարեփոխում՝ տեղեկատվական և հեռահաղորդակցության ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման միջոցով, ինչը հնարավորություն կտա հասարակությանը մատուցել բարձրորակ, անվտանգ, հասանելի և մատչելի բժշկական ծառայություններ:

2010թ. դեկտեմբերին ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և Առողջապահության նախարարության միջև ստորագրված Հուշագրի համաձայն “ԷԿԵՆԳ” ՓԲԸ-ն համակարգելու և իրականացնելու է Հայաստանում էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման աշխատանքները: 2012թ. նոյեմբերին ՀՀ Կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետության առողջապահության ոլորտում միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի ներդրման ծրագիրն և միջոցառումների ժամանակացույցը: 2013թ. սեպտեմբերին ՀՀ Կառավարության աշխատակազմը որպես համակարգի մատակարար ընտրեց խորվաթական “Էրիքսոն Նիկոլա Տեսլա” ընկերությանը:

Նպատակներ

Նպատակ ունենալով բարելավել հանրային առողջապահության ոլորտը և բարձրացնել բժշկական ծառայություններից բնակչության բավարարվածության աստիճանը

  • Համակարգի ներդրման հիմնական նպատակներն են.

  • Բժշկական ծառայությունների որակի և արդյունավետության բարձրացում
  • Ադմինիստրատիվ աշխատանքների կրճատում
  • Բոլոր շահառուներին մոնիտորինգի և որոշում կայացնելու համար անհրաժեշտ տեղեկատվության տրամադրում
  • Առողջապահության համակարգի թափանցիկության ապահովում
  • Նոր տիպի բժշկական ծառայությունների ստեղծում
  • Հանրության բավարարվածության մակարդակի բարձրացում

Ընթացիկ իրավիճակ

Նախագծի իրականացումը բաղկացած է 3 հիմնական փուլից. տեխնիկական նախագծում; ծրագրի մշակում, տեղադրում և տեղայնացում; տեխնոլոգիայի փոխանցում և ուսուցում: Տեխիկական նախագծման փուլը հաջողությամբ ավարտվել է 2014թ.: Ներկայումս “ԷԿԵՆԳ” ՓԲԸ-ն “Էրիքսոն Նիկոլա Տեսլա” ընկերությանը ընկերության հետ համատեղ իրականցնում է երկրորդ փուլի՝ ծրագրի մշակման, տեղադրման և տեղայնացան աշխատանքները:

Արդյունքներ

Համակարգի նախատիպը պատրաստ է եղել 2015թ. մարտին: Տարբեր շահառու կազմակերպությունների մասնագետները կիրականացնեն համակարգի փորձաքննություն, որի նպատակն է ստուգել համակարգի համապատասխանությունը ՀՀ օրենսդրությանը և ընդունված բիզնես պրոցեսներին ու ընթացակարգերին: Փորձաքննության ընթացքում վեր կհանվեն համակարգի լիակատար տեղայնացման համար անհրաժեշտ փոփոխությունները:

Պիլոտային համակարգը գործարկվել է ՀՀ 6 բուժհաստատություններում 2015թ. 4-րդ եռամսյակի ընթացքում:

Պետք է իմանալ

ՀՀ-ում առողջապահության ոլորտում միասնական տեղեկատվական համակարգի ներդրումը կխթանի Հայաստանում էլեկտորնային հասարակության ձևավորմանը: Այն կնպաստի Հայաստանում տեղեկատվության փոխանցման, բիզնես գործընթացների և հաղորդակցության ավտոմատացմանը, ինչը հանդիսանում է բուժհաստատությունների ֆիանանսական արդյունավետության, թափանցիկության և գործընթացների օպտիմալացման նախապայման:

Ճանապարհային քարտեզ

ՀՀ-ում առողջապահության ոլորտում միասնական տեղեկատվական համակարգի ներդրման “ճանապարհային քարտեզը” մշակվել է “ԷԿԵՆԳ” ՓԲԸ կողմից՝ միջազգային փորձագետների աջակցությամբ իրականացված հետազոտության հիման վրա: Փաստաթուղթը ներառում է  համակրգի նկարագրությունը, ճարտարապետությունը, ենթահամակարգերը, իրակացման պլանը, բյուջեն, կառավարման մոդելը, և այլն: “Ճանապարհային քարտեզը” հաստատված է ՀՀ Էկոնոմիկայի և Առողջապահության նախարարությունների կողմից:

Ստացվող դրական արդյունք առողջապահության բնագավառում

Համակարգի ներդրումը հասարակության լայն շերտերին բարձրորակ բուժծառայությունների հավասար հասանելիություն կտա: Այն զգալիորեն կկրճատի պետության և բուժհաստատությունների ծախսերը, կբարձրացնի ֆինանսական միջոցների կառավարման արդյունավետությունը, ինչն էլ իր հերթին առողջապահական ծառայությունները հասարակության համար կդարձնի ավելի մատչելի: Համակարգը կնպաստի կանխարգելիչ և վաղ փուլի ախտորոշումներին, որը հնարավորություն կտա բարձրացնել հանրության առողջության մակարդակը և պայքարել համաճարակների դեմ: ՀՀ-ում առողջապահության ոլորտում միասնական տեղեկատվական համակարգը կլուծի ևս մեկ կարևոր խնդիր՝ գյուղական համայնքներում բարձրորակ բուժծառայությունների պակաս: Հեռաբժշկության համակարգի միջոցով բարձրորակ առողջապահական ծառայությունները հասանելի կդառնան երկրի հեռավոր համայնքներում:

Համակարգի ներդրման շնորհիվ Հայաստանի առողջապահության ոլորտի մասնագետները հեռահաղորդակցության ժամանակակից միջոցների շնորհիվ հնարավորություն կստանան կապ հաստատել և նորարարական փորձի փոխանակում իրականցնել միջազգային առաջատար առողջապահական կազմակերպությունների հետ:

Առավելություններ

Համակարգի ներդրման շնորհիվ շահառուների երեք հիմնական խմբերը կստանան հետևյալ առավելությունները.   

  • Քաղաքացիներ: 

  • Առողջապահական ծառայությունների ավելի բարձր որակ
  • Պացիենտների անվտանգության մակարդակի բարձրացում՝ ախտորոշիչ և բուժական սխալների նվազեցման և գործընթացների մոնիտորինգի միջոցով
  • Բուժծառայություններից օգտվելու հարմարավետության բարձրացում, համակարգում էլեկտրոնային տարբերակով հաղորդակցվելու հնարավորություն
  • Ժամանակի և ծախսերի կրճատում
  • Բուժծառայություններից օգտվելուց բավարարվածության բարձրացում
  • Կառավարություն:

  • Առողջապահության որակի բարձրացում
  • Առողջապահության համակարգի թափանցիկության ապահովում
  • Բարելավված վիճակագրություն և քաղաքականության մշակման արդյունավետություն
  • Կրկնակի և կեղծ բուժումների, սխալ ախտորոշումների և նշանակումների բացառում
  • Առողջապահական ծառայությունների մատակարարներ:

  • Բարձր տեխնոլոգիաների շնորհիվ արդյունավետության բարձրացում
  • Ադմինիստրատիվ ծախսերի կրճատում
  • Որոշումների կայացման համար անհրաժեշտ տեղեկատվության հասանելիություն
  • Կլինիկական ռիսկերի և սխալների նվազեցում
  • Նշանակումների բարելավում

Ենթաբաղադրիչներ

Ճկուն ծրագրային ճարտարապետության և միջազգային ստանդարտներին համապատասխանության շանորհիվ ՀՀ-ում առողջապահության ոլորտում միասնական տեղեկատվական համակարգը հանդես է գալու որպես տվյալների փոխանցման համապարփակ և համաժամանակյա հարթակ երեք հիմանական տիպի տվյալների համար. կլինիկական, ադմինիստրատիվ և ֆինանսական:

Համակարգը ինտերֆեյսներ է տրամադրելու պացիենտներին, առողջապահական ծառայությունների մատակարարներին, Կառավարությանը և ապահովագրական կազմակերպություններին:

  • Պացիենտները հնարավորություն կունենան փնտրել սեփական առողջության վերաբերյալ տվյալներ՝ նավազեցնելով ծախսերն ու ժամանակը և բացառելով կրկնակի բուժումները
  • Առողջապահական ծառայությունների մատակարարները կապահովեն բուժման շարունակականությունը
  • Կառավարությունը հնարավորություն կունենա մոնիտորինգի ենթարկել և կառավարել մատուցված բուժծառայությունները: Երաշխավորելով պացիենտների անվտանգությունը, համակարգը կնպաստի ազգային առողջապահական համակարգի բարելավմանը: Համակարգված տեղեկատվության օգտագործումը հանրավորություն կտա մշակել ավելի արդյունավետ առողջապահական քաղաքականություն
  • Ապահովագրական կազմակերպությունները հնարավորություն կունենան անվտանգ էլեկտրոնային հաղորդակցության միջոցով կապ հաստատել բուժհաստատությունների հետ, ինչի շնորհիվ կբարձրանա ծառյությունների մատուցման արդյունավետությունը: Ապահովագրական ընկերությունները նաև կարող են վերլուծել սեփական հաճախորդների կլինիկական տվյալները: