Թեժ գիծ

+374 60 464 504

Անվավեր հավաստագրերի ցուցակ

Մեր մասին

 «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ՓԲԸ-ն (ԷԿԵՆԳ) Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարման նախագծերի համակարգողն է: Այն հիմնադրվել է Հայաստանի Հանրապետության կողմից` ի դեմս ՀՀ կառավարության: Ընկերության բոլոր բաժնետոմսերը պատկանում են Հայաստանի Հանրապետությանը, և դրանց կառավարման լիազորությունը վերապահված է ՀՀ կառավարության աշխատակազմին:

ԷԿԵՆԳ-ը ստանձնել է ՀՀ-ում էլեկտրոնային հասարակության նախագծերի իրականացման պատասխանատվությունը և իրականացնում է մի շարք կարևոր նախագծեր, որոնք միտված են էլեկտրոնային կառավարման ոլորտի զարգացմանն ու առաջընթացին:

ԷԿԵՆԳ-ը միակ լիազորված ընկերությունն է ՀՀ-ում, որը ֆիզիկական անձանց տրամադրում է էլեկտրոնային թվային ստորագրություններ նույնականացման քարտերում, ինչպես նաև զբաղվում նույնականացման քարտերի համակարգի սպասարկմամբ, համակարգում է էլեկտրոնային առողջապահության, պաշտոնական էլեկտրոնային փոստի և այլ նախագծերի ներդրումը:

 

Ընկերության տվյալները

«ԷԿԵՆԳ» ՓԲԸ

Իրավ. հասցե՝ ՀՀ, 0010 Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1

Գործ. հասցե՝ ՀՀ, 0010 Երևան, Տիգրան Մեծ 4, 5-րդ հարկ

Պետական գրանցման համար՝ 286.120.23877

Գրանցման ամսաթիվը՝ 14.06.2011

ՀՎՀՀ՝ 02707093

Բանկ` «ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ» ՓԲԸ, Հ/հ՝  220410121291000

Տնօրեն՝  Արթուր Խաչատուրյան

 

Ընկերության կանոնադրությանը կարող եք ծանոթանալ այստեղ: