Թեժ գիծ

+374 60 464 504

Անվավեր հավաստագրերի ցուցակ

ՀՀ Հավաստագրման Կենտրոն

Հավաստագրման կենտրոնը էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրեր տրամադրող և էլեկտրոնային թվային ստորագրությունների հետ կապված այլ ծառայություններ մատուցող կազմակերպություն է, որը կառավարում է հավաստագրերի կենսացիկլը` ներառյալ գեներացումը, չեղարկումը, ժամկետի լրացումն ու թարմացումը:

ԷԿԵՆԳ-ը հանդիսանում է Հայաստանում միակ հավատարմագրված Հավաստագրման կենտրոնը: Հայաստանում Հավաստագրման կենտրոնի ներկայիս համակարգը մեկնարկել է 2013թ. հոկտեմբերի 28-ին: Այս համակարգի ներդրման արդյունքում բնակչությանը տրամադրվող մի շարք էլեկտրոնային ծառայությունների թիվն էապես աճել է, քանի որ էլեկտրոնային միջավայրի զարգացման նախապայմանն անձանց անվտանգ նույնականացումն է:

Նպատակներ

Ապահովել տվյալների իսկությունը, գաղտնիությունը, ամբողջականությունն ու անվավերությունը:

Ընթացիկ կարգավիճակ

Ստեղծվել են RootCA (Գլխավոր Հավաստագրման Կենտրոն) և CitizenCA (Քաղաքացիների Հավաստագրման Կենտրոն) կենտրոնները, որոնք հասանելի են 24/7 տարբերակով: Հասանելի են նաև ծառայություններին ուղղված հետևյալ արձանագրությունները.

  • CRL (Հավաստագրի Չեղարկման Ցուցակ)
  • OCSP (Հավաստագրի Կարգավիճակի Առցանց Արձանագրություն)
  • Time Stamp (Ժամադրոշմ)

Պետք է իմանալ

Անհնար է օգտվել պետական էլեկտրոնային ծառայություններից` առանց էլեկտրոնային ստորագրության հավաստագրերի ակտիվացման: Էլեկտրոնային ստորագրությունն ակտիվացնել կարելի է գրանցվելով ԷԿԵՆԳ-ի Սպասարկման համակարգում և կատարելով համապատասխան վճարում առցանց վճարման համակարգի կամ բանկային վճարման միջոցով:

Արդյունքներ

Հավաստագրման Կենտրոնը թողարկել է ավելի քան 1,000,000 հավաստագիր և ունի շուրջ 80,000 ակտիվ բաժանորդ: Ներկայումս էլեկտրոնային ստորագրության միջոցով բազմաթիվ ծառայություններ են տրամադրվում հետևյալ մարմինների և համակարագերի միջոցով, մասնավորապես.

  • ՀՀ Հարկային ծառայություն
  • Կադաստրի էլեկտրոնային համակարգ
  • Բիզնես ռեգիստրի էլեկտրոնային համակարգ
  • Կենսաթոշակային էլեկտրոնային համակարգ
  • Լիցենզիաների հայտերի ներկայացման համակարգ
  • Էլեկտրոնային փաստաթղթերի շրջանառության (Mullberry) համակարգ
  • Հանրային առցանց ծանուցում (azdarar.am)
  • Այլ