էլ-Ստորագրություն
Այսօր աշխարհում ավելի ու ավելի մեծ թվով ընկերություններ են կիրառում էլեկտրոնային ստորագրություններ, որն ապահովում է բարձր արտադրողականություն և արդյունավետություն` ծախսերի կրճատման, ներդրման արագ հետգնման, բարձր ապահովության, կեղծիքների և աղավաղումների կրճատման միջոցով:
Էլեկտրոնային ստորագրությունը էլեկտրոնային թվային ձևով ներկայացված պայմանանշանների եզակի հաջորդականություն է, որը կցված է էլեկտրոնային փաստաթղթի հետ և օգտագործվում է ստորագրող անձին նույնականացնելու, ինչպես նաև էլեկտրոնային փաստաթուղթը կեղծիքներից ու աղավաղումներից պաշտպանելու համար:
Էլեկտրոնային ստորագրություն ստանալու համար անհրաժեշտ է`
- Լրացնել հայտը` սեղմելով այստեղ: Դժվարությունների դեպքում կարող եք զանգահարել +374 10 212 333 հեռախոսահամարով:
- Հաստատել անձնական էլեկտրոնային փոստին (ներառյալ` spambox-ը) ուղարկված հայտի հաստատման հղումը:
- Սպասել 2 օրվա ընթացքում հետադարձվող էլեկտրոնային նամակին, որը կտեղեկացնի Էլեկտրոնային ստորագրության ձեռք բերման ամսաթվի, սպասարկման կենտրոնի հասցեի (ք.Երևան` Խորենացի 7ա կամ Կոմիտաս 35 և ք.Վանաձոր` Տիգրան Մեծ 35), անհրաժեշտ փաստաթղթերի և այլ մանրամասների վերաբերյալ:
- Հետադարձ էլեկտրոնային նամակը ստանալուց հետո անձամբ ներկայանալ Էլեկտրոնային հաշվետվությունների սպասարկման կենտրոն` Էլեկտրոնային ստորագրության փաթեթը ձեռք բերելու նպատակով: Նամակում նշված ժամկետից 2 շաբաթվա ընթացքում չներկայանալու դեպքում հայտը կարող է համարվել չեղյալ:
- Հետադարձ էլեկտրոնային նամակը երկօրյա ժամկետում չստանալու պարագայում՝ զանգահարել և ճշտել հայտի հաստատումը +374 10 212 333 հեռախոսահամարով:
- Կանխավ ծանոթանալ պայմանագրին` սպասարկման կենտրոնում ստորագրելու նպատակով: Պայմանագրի ձև` ֆիզիկական անձ :
- Վճարել պայմանագրում նշված գումարը (տես` փոխանցման հաշվի տվյալները): Վճարումը կարող է կատարվել ցանկացած բանկում, տերմինալով կամ առցանց` «ԱրՔա» վճարային համակարգի միջոցով: Մեկ Էլ. ստորագրության արժեքը կազմում է 15 000 ՀՀ դրամ:
- Անհրաժեշտ փաստաթղթեր. Հայտատուի անձնագիրը, սոցիալական քարտը (բնօրինակներ և 2 պատճեն յուրաքանչյուրից), կնիք և վճարման հանձնարարագիր: Հանձնարարագիրը պետք է ներառի ստացողի և վճարողի տվյալները, ինչպես նաև բանկի կնիքը:
Էլեկտրոնային ստորագրության ժամկետի երկարաձգում
Էլեկտրոնային ստորագրության ժամկետի երկարաձգման դեպքում անհրաժեշտ է.
1. Հետևել ԷԿԵՆԳ ՓԲԸ-ի կողմից հղվող էլեկտրոնային նամակին (ստուգել` ներառյալ spambox-ը), որը կտեղեկացնի էլեկտրոնային ստորագրության պայմանագրի ժամկետի մոտակա ավարտի, սպասարկման կենտրոնի հասցեի (ք.Երևան` Խորենացի 7ա կամ Կոմիտաս 35 և ք.Վանաձոր` Տիգրան Մեծ 35) և երկարաձգման մանրամասների վերաբերյալ: Խնդրում ենք ներկայանալ ոչ ավելի շուտ, քան նամակում նշված ժամանակահատվածը:
2. Կատարել 5000 ՀՀ դրամ վճարում` հաջորդ տարվա էլեկտրոնային ստորագրության սպասարկումն ապահովելու նպատակով:
3. Ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`
• Ֆիզիկական անձի դեպքում` անձնագիր, անձնագրի պատճեն և վճարման հանձնարարական:
• Անհատ ձեռներեցի դեպքում` անձնագիր, անձնագրի պատճեն, վճարման հանձնարարական և կնիք:
• Լիազորված անձի դեպքում` վերջինիս և ստորագրող անձի անձնագրերն ու դրանց պատճենները, լիազորագիր, վճարման հանձնարարական և կնիք:
Մենք առաջնորդվում ենք “լսել, հասկանալ և պատասխանել” մոտեցմամբ:
Հեռ.` + 374 10 212 333 , Էլ. փոստ ` support@ekeng.am
Աշխատանքային օրեր` երկուշաբթի-ուրբաթ Աշխատանքային ժամեր` 9:00-18:00
Էլեկտրոնային ստորագրության ծրագրի տեղադրման, օգտագործման և այլ առկա խնդիրների դեպքում կարող եք օգտվել “Անմիջական Սպասարկում” ծառայությունից:
Ստորագրության կիրառման ծրագրային միջներեսը (Signature API), Էլեկտրոնային ստորագրության ARX CoSign ծրագրի հետ միասին, ապահովում է թվային ստորագրությունների կիրառումը վեբ ծառայությունների համար: Այս գործառույթը, կիրառելով Վեբ ստանդարտները, թույլ է տալիս ծրագրավորողներին օգտագործել Վեբ ծառայությունները, ինչպես նաև հնարավորություն տալ ծրագրավորման լեզուներին և օպերացիոն համակարգերին փոխգործել CoSign ծրագրի հետ:
Եթե դուք օգտագործում եք էլ.ստորագրություն Վեբ ծառայությունների և SOAP պրոտոկոլների համար, դուք կարող եք հղել Ձեր նամակը հետևյալ հասցեով՝ ԷԿԵՆԳ ՓԲԸ, ՀՀ, ք. Երևան 0010, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 1, ինչպես նաև հասցեագրել էլ. նամակ support@ekeng.am` ստանալու բոլոր անհրաժեշտ բաղադրիչները համապատասխան ինտեգրացիայի համար:
-
Ընդհանուր հարցեր
-
Ինչ է իրենից ներկայացնում Էլեկտրոնային թվային ստորագրությունը
Էլեկտրոնային թվային ստորագրությունը էլեկտրոնային պայմանանշանների եզակի հաջորդականություն է, որը կցված է էլեկտրոնային փաստաթղթի հետ և օգտագործվում է ստորագրող անձին նույնականացնելու, ինչպես նաև էլեկտրոնային փաստաթուղթը կեղծիքներից ու աղավաղումներից պաշտպանելու համար: -
Որտեղ է կիրառվում էլեկտրոնային ստորագրությունը
Այն կիրառվում է էլեկտրոնային հաշվետվություններ հանձնելիս, ինչպես նաև ցանկացած փաստաթղթաշրջանառության ժամանակ: -
Ինչպես կարելի է ստանալ էլեկտրոնային ստորագրություն
Ընտրեք “Էլ-Ստորագրություն” բաժինը կամ պարզապես սեղմեք այստեղ: -
Արդյոք էլեկտրոնային ստորագրությունը կարելի է ստանալ միայն ԷԿԵՆԳ ՓԲԸ-ից
Ներկայումս ԷԿԵՆԳ ՓԲԸ–ն հանդիսանում է ՀՀ-ում էլեկտրոնային ստորագրություններ տրամադրող միակ հավատարմագրված հավաստագրման կենտրոնը: -
Արդյոք տվյալները պահպանված են էլեկտրոնային ստորագրություն ստանալիս
Համաձայն «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» ՀՀ օրենքի էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրման կենտրոնները պարտավոր են էլեկտրոնային թվային ստորագրության ստեղծման տվյալներ տրամադրելիս ապահովել այդ ծառայության մատուցման գաղտնիությունը` իրենց մոտ չպահպանելով էլեկտրոնային թվային ստորագրության ստեղծման տվյալները: -
Ինչպես է կարգավորվում էլեկտրոնային ստորագրությունը ՀՀ-ում
2004 թվականի դեկտեմբերի 14-ին ընդունված «էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» օրենքը կարգավորում է էլեկտրոնային փաստաթղթերի և էլեկտրոնային թվային ստորագրությունների կիրառման ընթացքում ծագող հարաբերությունները: Սույն օրենքը չի կարգավորում անձի ձեռագիր ստորագրության էլեկտրոնային փոխակերպումների և նմանօրինակների, ինչպես նաև դրանց միջոցով ստորագրված փաստաթղթերի օգտագործման հետ կապված հարաբերությունները: -
Կարող է արդյոք ֆիզիկական անձն իր էլեկտրոնային ստորագրությունը օգտագործել տարբեր ընկերությունների փաստաթղթերի համար
Ձեռք բերելով էլեկտրոնային ստորագրություն` ֆիզիկական անձը կարող է այն կիրառել մի քանի ընկերություններում` կնքելով համապատասխան պայմանագրեր հարկային ծառայության հետ: -
Ինչպես տեղադրել ստորագրության էլեկտրոնային պատկերը
Ստորագրության էլեկտրոնային տարբերակը տեղադրելու համար նախապես պետք է ունենալ ստորագրության նկարը համակարգչում, այնուհետև ընտրել և պահպանել այն CoSign Control Panel->Graphical Signatures->Login->Load Picture կոճակը օգնությամբ:
Այլընտրանքային տարբերակ է նաև` նշել CoSign Control Panel->Graphical Signatures->Login->Capture Signature կոճակը և ստորագրել մկնիկի օգնությամբ: -
Ինչպես կարող է ֆիզիկական անձը փոխել իր էլեկտրոնային ստորագրությունը
Նախկինում ստորագրված փաստաթղթերը պահպանում են իրենց օրինական ուժը: Հին ստորագրության օգտագործումը կասեցվում է: -
Ինչպես վարվել պայմանագրի ժամկետը լրանալու դեպքում
Անհրաժեշտ է կատարել 5000 ՀՀ դրամ վճարում` հաջորդ տարվա էլեկտրոնային ստորագրության սպասարկումը ապահովելու նպատակով: Տվյալ անձը կամ ընկերությունը նախօրոք էլեկտրոնային փոստով կտեղեկացվեն մանրամասների և անհրաժեշտ քայլերի մասին: -
Հնարավոր է արդյոք փոփոխել փաստաթուղթը ստորագրությունը տեղադրելուց հետո
Փաստաթուղթը հնարավոր է ենթարկել փոփոխության, սակայն ստորագրությունը կհամարվի անվավեր: -
Ինչ ծրագրային լուծումներ են անհրաժեշտ
Էլեկտրոնային ստորագրության համար անհրաժեշտ է CoSign ծրագիրը, որը աշխատում է հետևյալ համակարգերում և հետևյալ ծրագրերի հետ.
• Windows 2000 Professional, Windows 2000 Server, Windows 2000 Advanced Server, Windows XP Professional, Windows XP, Windows Vista, Windows 7 32 և 64 bit
• MS Office 2003 / 2007
• Adobe Acrobat, Adobe Reader-
Ինչ է իրենից ներկայացնում PKI տեխնոլոգիան
Կրիպտոգրաֆիայում բաց բանալին մի արժեք է, որը տրվում է որոշակի հեղինակային իրավունք ունեցող կազմակերպության կողմից, որպես կոդավորման բանալի: Այն կապված է բաց բանալուց առաջացող փակ բանալու հետ: Բաց բանալիների օգտագործման համակարգը կոչվում է բաց բանալիների ենթակառուցվածք (PKI- Public Key Infrastructure): -
Որոնք են վստահելի ստորագրությունները
Վստահելի են այն ստորագրությունները, որոնք ընդգրկված են օպերացիոն համակարգի վստահելի հավաստագրերի ցուցակում: -
Հարցեր ARX CoSign ծրագրի վերաբերյալ
-
Ինչպես կարող եմ ստորագրել` օգտագործելով CoSign ծրագիրը
Խնդրում ենք ծանոթանալ CoSign ծրագրի օգտվողի ձեռնարկի և վիդեո տարբերակի հետ CoSign video -
Ինչպես վարվել ca.gov.am սերվերի հետ առաջացած խնդրի դեպքում
ca.gov.am սերվերի հետ կապված խնդիրների դեպքում անհրաժեշտ է Cosign Control Panel ->Client Configuration-> Appliances-> Appliances list հատվածում DNS հասցեին ավելացնել և անփոփոխ պահպանել նաև ca1.gov.am տարբերակը: Վերջինս կգործի որպես այլընտրանքային միջոց և ca.gov.am սերվերի անսարքության դեպքում ավտոմատ կերպով կապահովի անխափան աշխատանք: Տես նկարը`


-
Ինչու է երևում երեք պատկերակ CoSign Control Panel-ում
ARX CoSign Control Panel-ում 3 պատկերակի առկայության դեպքում, ծրագրի կապը ca.gov.am հասցեում գտնվող CoSign Server-ի հետ չի հաստատվել: Անհրաժեշտ է ստուգել ինտերնետի առկայությունը կամ 443 SSL պորտի հասանելիությունը (proxy server-ի կամ Firewall-ի դեպքում): Proxy server-ի դեպքում պետք է ընտրել «Enable automatic ssl detection» պարամետրը Cosign Control Panel ->User->Client Configuration մասում: -
Ինչու է ստորագրող անձի անվան փոխարեն հայտնվում նշաններ
Տարբերակ 1. Եթե ստորագրությունն արտահայտվել է նշանների տեսքով, ապա անհրաժեշտ է CoSign Control Panel ->Client Configuretion->Microsoft Office-> Appearance-> Settings->Reasons->Excel-Specific->Word-Specific>Miscellaneous բոլոր ենթադաշտերում ընտրել Use defaults կոճակը:

Տարբերակ 2. MS Word/Excel ծրագրերի մենյուների (Home, Insert և այլն) շարքում CoSign մենյուի բացակայության դեպքում անհրաժեշտ է ընտրել Insert -> Signature Line->Microsoft Office Signature Line.

Բացվում է հետևյալ պատուհանը.

Լրացնել անհրաժեշտ դաշտերը, սեղմել OK և ստանալ ստորագրության հետևյալ տարբերակը.

-
Ինչու է հաճախակի հայտվում մուտքագրման (login) պատուհանը
Տվյալ պատուհանը ժամանակավորապես հեռացնելու համար Cosign Control Panel –ում անհրաժեշտ է կատարել հետևյալ փոփոխությունը. ընտրել Cosign Control Panel -> Client Configuration -> Client ->Login Dialog->Set login dialog parameters դաշտը և նշել Verify user name in prompt for sign տարբերակը:

-
Ինչու եմ ստանում “User is locked and can’t login” զգուշացումը
Մինչև 5 անգամ սխալ գաղտնաբառ մուտքագրելու դեպքում, գաղտնաբառն ավտոմատ արգելափակվում է և հայտվում է հետևյալ հաղորդագրությունը.

Գաղտնաբառն ակտիվացնելու կամ նոր գաղտնաբառ ունենալու համար անհրաժեշտ է զանգահարել +374 10 212 333 հեռախոսահամարով կամ նամակ հղել support@ekeng.am էլ.հասցեին:
-
Ինչու եմ ստանում “Failed to select a certificate” զգուշացումը
Այս զգուշացումը կարող է առաջանալ օգտվողի անվան կամ գաղտնաբառի սխալ մուտքագրման ժամանակ:

-
Ինչու եմ ստանում “Failed to select a certificate. Cannot connect to the CoSign appliance” զգուշացումը
Կապը CoSign Server-ի հետ ընդհատվել է: Ստուգել կապը ping ca.gov.am հրամանով: -
Ինչու է էլ. ստորագրության ամսաթիվը (ժամը) տարբերվում իմ համակարգչի ամսաթվից
Էլ. ստորագրության ամսաթիվը և ժամը ավտոմատ կերպով օգտագործում է սերվերի տվյալները: Եթե Ձեր ստորագրության ամսաթիվը սխալ է և չի համապատասխանում ստորագրության տեղադրման ամսաթվին կամ ժամին, ապա զանգահարեք հաճախորդների սպասարկման կենտրոն +374 10 212 333 հեռախոսահամարով՝ ճշտումներ անցկացնելու նպատակով: -
Ինչպես օգտագործել գաղտնաբառը ծրագրի վերատեղադրումից հետո
Ծրագիրն առաջին անգամ տեղադրելուց հետո անհրաժեշտ է փոխել ԷԿԵՆԳ-ի կողմից տրամադրված գաղտնաբառը: Գաղտնաբառի փոփոխությունը տեղի է ունենում CoSign Server-ում, հետևաբար ծրագրի վերատեղադրելուց կամ այլ համակարգչի վրա տեղադրելուց հետո, անհրաժեշտ է օգտագործել արդեն փոփոխված գաղտնաբառը: -
Ինչու է բացակայում Sign with OmniSign հրամանը .PDF ֆայլի աջ ենթամենյուից
Կիրառվում են ստորև ներկայացված 3 տարբերակները.
1. Տվյալ հրամանը կարող է բացակայել, եթե Adobe Reader ծրագիրը տեղադրվել է Cosign Client ծրագրի տեղադրումից հետո: Անհրաժեշտ է ARX Cosign Client ծրագիրը վերատեղադրել` առանց այն նախապես հեռացնելու:
2. Եթե “Sign with OmniSign” հրամանը բացայակում է մկնիկի աջ ենթամենյուում և համակարգչում բացակայում է Adobe Acrobat ծրագիրը, ապա խորհուրդ է տրվում ստորագրել` կատարելով հետևյալ քայլերը.
• Բացել .pdf ֆայլը Adobe Reader ծրագրով
• Ընտրել File –> Print
• Ընտրել “ARX CoSign OmniSign Printer” հրամանը տպիչների ցուցակից:
• Ավտոմատ կբացվի .pdf էջ, որտեղ “Sign” կոճակի միջոցով տեղադրվում է ստորագրությունը:Նախքան վերոնշյալ քայլերի կիրառումը, համոզվեք, որ ARX OmniSign Printer բաղկացուցիչը բարեհաջող տեղադրված է:
3. Եթե ARX OmniSign Printer-ը չի հաջողվել տեղակայել, ապա այլընտրանքային տարբերակ է PDFCreator ծրագրի տեղադրումը, որը հնարավորություն կտա համապատասխան փաստաթուղթը վերածել .pdf ֆայլի և ստորագրել:
-
Ինչ է իրենից ներկայացնում ARX OmniSign printer-ը և ինչու չեմ կարողանում տեղակայել այն
ARX OmniSign Printer-ը իրենից ներկայացնում է թվային ստորագրության վիրտուալ տպիչ, որի միջոցով ցանկացած .doc, .xls, .txt, .jpg ֆայլ վերածվում է .pdf փաստաթղթի և ստորագրվում:
ARX OmniSign Printer-ը անհամատեղելի է Windows 7 օպերացիոն համակարգի առկայության դեպքում: Այն աշխատում է Windows XP, Windows 2000 համակարգերի հետ:
OmniSign-ը հնարավորություն է տալիս.
• Ստորագրել յուրաքանչյուր ֆայլ՝ օգտվելով տվյալ ծրագրի File -» Print հրամանից
• Ստորագրել .pdf ֆայլ՝ օգտագործելով ոչ ծախսատար ծրագրեր, ինչպես Adobe Acrobat-ըARX OmniSign Printer–ի տեղադրման ժամանակ առաջացած խնդրի դեպքում, այլընտրանքային տարբերակ է PDFCreator ծրագրի տեղադրումը, որը ևս հնարավորություն կտա համապատասխան փաստաթուղթը վերածել .pdf ֆայլի և ստորագրել:
-
Ինչպես կիրառել նույն համակարգչում երկու և ավելի ստորագրություն
Երկու և ավելի ստորագրության, ինչպես նաև սկավառակների դեպքում, ծրագրի տեղադրումը կարող է կատարվել մեկ անգամ: Միևնույն համակարգչում 2 տարբեր ստորագրություններ կիրառելու դեպքում, անհրաժեշտ է առաջին օգտվողի անվամբ ստորագրելուց հետո, սեղմել Log off կոճակը Start-> Programs-> ARX CoSign -> Cosign Control Panel –ում: Այնուհետ ստորագրել միևնույն փաստաթուղթը` օգտագործելով այլ օգտվողի անուն և գաղտնաբառ: -
Որտեղ է նշված Էլեկտրոնային ստորագրության օգտագործողի անունը և գաղտնաբառը:
Էլ. ստորագրության օգտագործողի անունը գրված է տվյալ սկավառակի մակերեսին, իսկ գաղտնաբառը տրվում է` նույն սկավառակի հետ միասին: -
Ինչպե՞ս ստուգել Էլ.ստորագրության հավաստագրի վավերականության ժամկետը
-
Ինչպիսին է Էլեկտրոնային ստորագրության տեսքը .pdf ֆայլում և վավերանշանները
-
Ինչպես ստուգել ստորագրության վավերացումը և փաստաթղթի փոփոխությունը
Ստորագրության աջ մենյուից ընտրել Validate Signature ենթամենյուն: Բացված պատուհանից ընտրել Signature Properties կոճակը: Բացվում է պատուհանը` ստորագրության մանրամասն տեղեկությամբ: -
Ինչպես ստուգել և վավերացնել Cosign օգտագործողի էլ.ստորագրությունը
Cosign օգտագործողի ստորագրությունը վավերացնելու համար` ստորագրության վրա մկնիկի աջ ենթամենյուից ընտրել “Validate” տարբերակը` ստանալով «V» վավերացման նշանը:
Ստորագրող անձի տվյալները ստուգելու համար` ստորագրության վրա մկնիկի աջ ենթամենյուից ընտրել “Details” տարբերակը, որը հնարավորություն կտա տեսնել ստորագրողի տվյալները ներառող էլ. հավաստագիրը՝ ամրագրված համապատասխան հավաստագրման կենտրոնի կողմից:

Էլ. հավաստագրի մանրամասներին կարելի է ծանոթանալ է ներկայացված պատուհանի View Certificate կոճակի օգնությամբ: Այն ներկայացնում է հավաստագրի թողարկման ընդհանուր նկարագրությունը և վավերականության ժամկետի մանրամասները: Տես` նկարը.

-
Ինչու եմ տեսնում “Not Validated Yet” հաղորդագրությունը MS Word փաստաթղթում դրված ստորագրության “Details” հատվածում
Ստորագրության վրա մկնիկի աջ ենթամենյուի “Details” հատվածում “Not Validated Yet” հաղորդագրության դեպքում անհրաժեշտ է ներբեռնել էլեկտրոնային հավաստագիրը` կիրառելով նշված քայլերը. Cosign Control Panel->Client Configuration->CA->Install CA Certificate.

-
Ինչպես ներմուծել հավաստագիրը Adobe-ի վստահված հավաստագրերի ցուցակ
-
Ինչպես ստորագրել փաստաթուղթը Adobe Reader ծրագրով, երբ բացակայում է Sign կոճակը
Եթե համակարգչում տեղադրված չէ Adobe Acrobat Professional ծրագիրը, ապա .pdf ֆայլերը կարող եք ստորագրել OmniSign ծրագրի միջոցով: -
Ինչու չեմ տեսնում CoSign նշանը Microsoft Word/Excel 2007 փաթեթում:
Եթե CoSign նշանը բացակայում է Microsoft Word/Excel 2007 ծրագրերում, նշանակում է CoSign ծրագիրը ճիշտ չի տեղադրվել: Վերատեղադրել ծրագիրը` նշելով Microsoft Office բաղադրիչը կամ կատարել հետևյալ քայլերը Բացել Microsoft Word/Excel 2007 և ընտրել Word Options > Add-ins > COM Add-ins > Go. Տես նկարը` Այնուհետ հաստատել OK կոճակի միջոցով:
-






