Էլ-Նույնականացման Քարտեր և էլ-Անձնագրեր

Հայաստանի Հանրապետությունը կանգնած է գիտելիքահենք տնտեսության կայացման խնդրի առջև, որի կարևորագույն տարրերից մեկը գիտելիքահենք ենթակառուցվածքի ստեղծումն է: Վերջինս անհնար է իրականացնել առանց ժամանակակից տեխնոլոգիաների ճանաչման և կիրառման: Պետության կողմից տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումն ենթադրում է Էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրում, որն էլ իր հերթին պահանջում է նորարարություն  տեխնոլոգիաների բնագավառում: Էլ-կառավարման արդյունավետ ներդրման համար անհրաժեշտ է համակարգի բոլոր մասնակիցների ապահով և անվտանգ նույնականացում, ինչը հնարավոր է իրականացնել նույնականացման համընդհանուր համակարգի ներդրման արդյունքում:

Էլեկտրոնային անձնագրերի ներդրման ծրագիրը խրախուսման է արժանացել նաև  Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպություն (ԵԱՀԿ), Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) կողմից:  Կենսաչափական տվյալներով նույնականացման և ճամփորդական փաստաթղթերի ներդրումը համապատասխանում է նաև 2008թ ՀՀ կողմից ՄՄԿ-ին արված դիմումին` տեխնիկական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ, որը բխում է նաև ՄՄԿ հետ երկխոսությունից և Եվրամիության հետ  հարաբերություններից: Ներկայումս անձնագիրը ծառայում է և′ որպես ճամփորդական փաստաթուղթ, և′ երկրի ներսում անձի նույնականացման միջոց, սակայն այժմ այս գործառույթները կբաժանվեն էլեկտրոնային նոր անձնագրի և նույնականացման էլ-Քարտի միջև:

16 տարեկանից բարձր ցանկացած ՀՀ քաղաքացի կունենա էլեկտրոնային նույնականացման քարտ, որը կփոխարինի ներկայիս անձնագրին և կծառայի ՀՀ տարածքում: Քարտը կպարունակի տեղեկատվություն քաղաքացու վերաբերյալ և պաշտպանված կլինի անվտանգության հատուկ գործիքներով: Ապագայում այն կարող է նաև ծառայել որպես բժշկական քարտ, վարորդական իրավունքի վկայական, վճարային քարտ:

Նախատեսվում է, որ նոր էլ-անձնագիրը կդառնա ճամփորդական փաստաթուղթ բոլոր ՀՀ այն քաղաքացիների համար, ովքեր ճամփորդում են ՀՀ տարածքից դուրս: Էլեկտրոնային նոր անձնագիրը պետք է ունենա ներկայիս անձնագրի ձևաչափն ու պարամետրերը, սակայն պետք է նաև պարունակի տիրոջ կենսաչափական տվյալները և ալեհավաք պարունակող առանց շփման պահոց`տեղադրված շապիկի վերջին էջում:

ԷԿԵՆԳ-ը  խորապես ընդգրկված է Հայաստանում այս գործընթացի իրականացման մեջ: Հիմք ընդունելով մեր կողմից իրականացված միջազգային փորձի մանրակրկիտ հետազոտությունը և հաղորդակցությունը առաջատար ընկերությունների հետ` Անձնագրերի և Անցաթղթերի բաժնի հետ համատեղ պատրաստվել են համակարգի   ֆունկցիոնալ  և տեխնիկական նկարագրերը: ԷԿԵՆԳ-ը այս նախագծի շրջանակներում իրականացնում է`

  • Հնարավոր բիզնես մոդելների մշակումը
  • Բաժնետերերի կոորդինացումը
  • Պոտենցիալ միջնորդ և ներդրող կազմակերպությունների հետ համագործակցումը
  • Համակարգի շահագործման և ներդրման գործընթացների կառավարումը և մոնիթորինգը
  • Ռիսկերի գնահատումը:

Էլ.Ստորագրություն

e-Signature

Թվային ստորագրությունը էլեկտրոնային թվային ձևով ներկայացված պայմանանշանների եզակի հաջորդականություն է ...

Նորություններ

  • ԷԿԵՆԳ -ը 5 տարեկան է

    ԷԿԵՆԳ ընկերությունն արդեն 5 տարեկան է: Շնորհիվ առաջատար անձնակազմի և ճկուն ընթացակարգերի, ԷԿԵՆԳ-ն արձանագրում է մեծ առաջընթաց էլեկտրոնային կառավարման ոլորտում: ԷԿԵՆԳ-ն այսօր ակտիվ գործունեություն է ծավալում և մշակում նորագույն մեթոդներ՝ միտված հավաստագրման կենտրոնի, թվային ստորագրության, էլ. նույնականացման քարտերի, անձնագրերի, էլ. առողջապահության և այլ էլեկտրոնային համակարգերի զարգացմանն ու արդիականացմանը:

  • ԷԿԵՆԳ – ԷՐԻՔՍՈՆ համագործակցությունը էլ. Առողջապահության ոլորտում

    ՀՀ Առողջապահության, Էկոնոմիկայի նախարարությունների և ԷԿԵՆԳ ՓԲԸ-ի միջև ստորագրված hամագործակցության հուշագրի շրջանակներում ընկերությունը ստանձնել է Հայաստանում առողջապահության տեղեկատվական համակարգի ներդրման պարտավորությունը: Այս նախագծի իրականացման նպատակով 2013թ. սեպտեմբերի 17-ին համագործակցության պայմանագիր է ստորագրվել ՀՀ կառավարության, ՀՀ ֆինանսների նախարարության «Արտասահմանյան Ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» ՊՀ-ի և «Էրիքսոն» ընկերության «Էրիքսոն Նիկոլա Տեսլա» խորվաթական մասնաճյուղի միջև: Ներկայումս ԷԿԵՆԳ ՓԲԸ-ն, [...]

  • Հավաստագրման Կենտրոնի գործարկում

    Տեղեկացնում ենք, որ սույն թվականի հոկտեմբերի 28-ին իրականացվեց Հավաստագրման կենտրոնի գործարկումը: Այս ենթակառուցվածքը էականորեն կբարելավի էլեկտրոնային ծառայությունների ոլորտը, ինչպես նաև կապահովի հասարակության կողմից էլեկտրոնային ծառայությունների լայն կիրառումը: Տես`ավելին…

  • Սպասարկման Համակարգի ներդրում

    Ուրախ ենք տեղեկացնել, որ Էլ.Ստորագրության ակտիվացման Առցանց Համակարգը ներդրվել է:

  • ԷԿԵՆԳ-ի վարած դասընթացը՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ ուսումնական կենտրոնում

    Սույն թվականի հունվարի 24-ին ԷԿԵՆԳ ընկերությունն անցկացրեց դասընթաց` նվիրված Էլեկտրոնային ստորագրությունների կիրառմանը նույնականացման քարտերով:

  • ԷԿԵՆԳ-ի դասընթացները՝ նվիրված ID քարտով Էլ.ստորագրության կիրառմանը

    Սույն թվականի հունվարի 22 և 23-ին ԷԿԵՆԳ ընկերությունն անցկացրեց Էլեկտրոնային ստորագրությունները նույնականացման քարտերով կիրառելու դասընթացներ`

  • «Նույնականացման քարտ կարդացող սարքերը բաշխելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

    Տեղեկացնում ենք, որ Նույնականացման քարտ կարդացող սարքերը բաշխելու մասին ՀՀ կառավարման որոշման նախագծում կարող եք ծանոթանալ կարդացող սարքերի տրամադրման, մարմինների,