Ուրախ ենք տեղեկացնել, որ Էլ.Ստորագրության ԱՌՑԱՆՑ ՀԱՄԱԿԱՐԳԸ ներդրվել է:

Այսուհետ կարող եք իրականացնել 3000 ՀՀ դրամ տարեկան սպասարկման վճար հետևյալ հաշվեհամարին՝ 1570004596000500 և վճարմանը հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում գրանցվել առցանց համակարգում՝ Էլ.Ստորագրությունը կիրառելու նպատակով:

Սույն թվականի հունվարի 24-ին ԷԿԵՆԳ ընկերությունն անցկացրեց դասընթաց` նվիրված Էլեկտրոնային ստորագրությունների կիրառմանը նույնականացման քարտերով: Դասընթացը կազմակերպվել էր ՀՀ ԿԱ ՊԵԿ ուսումնական կենտրոնում` Ահարոնյան 12/3 հասցեում: Մասնակիցները (տարբեր ընկերությունների հաշվապահներ, այլ ներկայացուցիչներ) հնարավորություն ունեցան ծանոթանալու ծրագրերին, ինչպես նաև ստանալու ընդհանուր տեղեկատվություն հուզող հարցերի վերաբերյալ: Դասընթացի ընթացքում մասնակիցներին տրամադրվեցին էլ .ստորագրությունը նույնականացման քարտերով կիրառելու ձեռնարկներ և տեղեկատվական թերթիկներ, որոնք նախատեսված են հեշտացնելու օգտվողների քայլերը էլեկտրոնային միջավայրում:

Սույն թվականի հունվարի 22 և 23-ին ԷԿԵՆԳ ընկերությունն անցկացրեց Էլեկտրոնային ստորագրությունը նույնականացման քարտերով կիրառելու դասընթացներ` կազմակերպված “Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն” հիմնադրամի կողմից: Դասընթացին մասնակցեցին ինչպես հիմնադրամի ներքին աշխատակիցները, այնպես էլ ՀՀ տարածաշրջաններից հրավիրված մասնագետների խումբ:
Դասընթացի ընթացքում մասնագետների խումբը ծանոթացավ նույնականացման քարտերով էլեկտրոնային ստորագրության ծրագրերի կիրառման կարգին, ձեռք բերեց ձեռնարկներ ու տեղեկատվական թերթիկների օրինակներ և ստացավ մի շարք հետաքրքրող հարցերի պատասխանները:

Տեղեկացնում ենք, որ «Նույնականացման քարտ կարդացող սարքերը բաշխելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծում կարող եք ծանոթանալ կարդացող սարքերի տրամադրման, մարմինների, ձեռք բերման կարգի, ձեռք բերման գրությունների և այլ մանրամասների վերաբերյալ: Տես հղում ` https://www.e-gov.am/sessions/ կետ 21Նույնականացման քարտ կարդացող սարքերը բաշխելու մասին:

Հակիրճ ծանոթություն`

Նույնականացման քարտ կարդացող սարքերը անհատույց տրամադրվում են հետևյալ մարմիններին`

1) պետական և համայնքային կառավարչական հիմնարկներին
2) այն գործատուներին (կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր), որոնք մասնակցել են անձնավորված հաշվարկը (գրանցման հայտը) էլեկտրոնային եղանակով ներկայացնելու ուսուցողական դասընթացներին և հարկային մարմնի հետ կնքել են անձնավորված հաշվարկը (գրանցման հայտը) էլ. եղանակով ներկայացնելու պայմանագիր (ստացել են մուտքի անուն և գաղտնաբառ):

Վերոնշյալ 1 և 2 կետերում չնշված այլ կազմակերպություններին կարդացող սարքերը տրամադրվում են ինքնարժեքով` 3500 ՀՀ դրամ:

Ստորև ներկայացնում ենք կարդացող սարքերի ձեռքբերման համար անհրաժեշտ
փաստաթղթերի ցանկը
և դիմումի ձև:

1. Կարդացող սարքի ձեռքբերման փաստաթղթերի ցանկ
2. Կարդացող սարքի ձեռքբերման դիմումի օրինակ

Տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ, 2013թ. հունվարի 1-ից բոլոր գործատուները պետք է ձեռք բերեն նույնականացման քարտ և էլեկտրոնային ստորագրություն, որը կարող են կիրառել էլեկտրոնային եղանակով եկամտահարկի հաշվետվությունները  ներկայացնելու համար՝ համաձայն «Եկամտային հարկի մասին» նոր օրենքի:

Նույնականացման քարտի արժեքը հաստատված է 3000 դրամ, իսկ էլեկտրոնային ստորագրության տարեկան սպասարկումը՝ ևս 3000 դրամ: Համաձայն ՀՀ կառավարության որոշման, մինչև սույն թվականի նոյեմբերի 30-ը նույնականացման քարտ ձեռք բերելու դեպքում, կառավարությունը կհամաֆինանսավորի ծախսերի մի մասը:

Թեմայի վերաբերյալ ՀՀ կառավարության պաշտոնական հրապարակումը դեռևս ընթացքի մեջ է: Հետագա զարգացումներին կարող եք տեղեկանալ www.ekeng.am կայքի պարբերական թարմացումների էջում:

ԷԿԵՆԳ ընկերությունը, ի թիվս ԱՄՆ ՄԶԳ-ի (USAID) կողմից ֆինանսավորվող Առողջության առաջնային պահպանման բարեփոխումների ծրագրի (HS-STAR) և ՀՀ Առողջապահության նախարարության ներկայացուցիչների,  2012 թ. Ապրիլի 4-5-ը մասնակցեց Թիֆլիս կատարված այցին՝  նվիրված Էլ. Առողջապահության ոլորտում առկա փորձի փոխանակմանը:

Հյուրընկալողը Վրաստանի  Առողջապահական  համակարգի բարեփոխումների ծրագրի գրասենյակն էր (HSSP), որի միջնորդությամբ  հայկական պատվիրակությունը մի շարք հանդիպումներ ունեցավ Վրաստանի  Աշխատանքի, Առողջության և Սոցիալական հարցերի, ինչպես նաև Արդարադատության նախարարությունների համապատասխան ներկայացուցիչների հետ և ծանոթացավ վրացական առողջապահության կառավարման տեղեկատվական համակարգի զարգացման համապատասխան մոդուլներին:  Այս գործընթացը թույլ տվեց հավաստիանալ, որ Էլ. Առողջապահության ոլորտում հայկական կողմի որդեգրած մոտեցումը էապես համընկնում է վրաց գործընկերների անցած ուղու հետ:

Ամփոփելով երկօրյա այցը՝ երկու կողմերն էլ գոհունակություն արտահայտեցին ընձեռնված հնարավորության համար և եկան համաձայնության նմանատիպ հանդիպումները դարձնել ավանդույթ:  Հայաստանը, թերևս, կհանդիսանա հաջորդ հանդիպման հնարավոր վայրը:

ԷԿԵՆԳ ՓԲԸ-ն իր մասնակցությունն ունեցավ Երևանում անցկացված առաջին հայկական միջազգային «Արմտելեմեդ. Ճանապարհ դեպի ապագան» համաժողովին` նվիրված հեռաբժշկությանն ու Էլեկտրոնային առողջապահությանը: ԷԿԵՆԳ ՓԲԸ-ի տնօրեն Արթուր Ղուլյանն իր ելույթում ներկայացրեց էլ. Առողջապահության ընթացիկ կարգավիճակն ու համակարգի ներդրման հիմնական մոդելները: Տես`ավելին…

Տեղեկացնում ենք, որ էլ. Ստորագրության դիմաց վճարումներն այսուհետ կարող են իրականացվել նաև առցանց (online) տարբերակով` «ԱրՔա» վճարային համակարգի միջոցով: Այս մեթոդի ընդգրկումը հաճախորդներին հնարավորություն կտա խնայել զգալի ժամանակ և միջոցներ: Տես`ավելին…

Կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի համակարգի ներդրման աշխատանքների ձեռքբերման նպատակով մրցույթն անցկացվեց 2010թ. հոկտեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 10-ը:
Մրցույթը, որին մասնակցեցին միջազգային 8 ընկերություններ, կազմակերպվել էր 2 չափաբաժնով: Հայաստանի Հանրապետության Կառավարությունը հաղթող է ճանաչել լեհական “PWPW SA” ընկերությանը: Կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի և նույնականացման քարտերի թողարկումը նախատեսվում է իրականացնել 2012 թ. առաջին եռամսյակից սկսած:

Տեղեկացնում ենք, որ ԷԿԵՆԳ ընկերությունն այսուհետ իրականացնում է էլեկտրոնային ստորագրության փաթեթների տրամադրումը նաև Լոռու մարզի Վանաձոր քաղաքում: Այս գործընթացի շնորհիվ հաճախորդները հնարավորություն կունենան ձեռք բերել էլեկտրոնային ստորագրության փաթեթները տեղում՝ խուսափելով տարածքային և ժամանակային խնդիրներից:
Մանրամասների համար զանգահարել 0322 24204 և +374 10 212 333 հեռախոսահամարներով:

Էլ.Ստորագրություն

e-Signature

Թվային ստորագրությունը էլեկտրոնային թվային ձևով ներկայացված պայմանանշանների եզակի հաջորդականություն է ...

Նորություններ