ԷԿԵՆԳ ՓԲԸ-ն իր մասնակցությունն ունեցավ Երևանում անցկացված առաջին հայկական միջազգային «Արմտելեմեդ. Ճանապարհ դեպի ապագան» համաժողովին` նվիրված հեռաբժշկությանն ու Էլեկտրոնային առողջապահությանը: ԷԿԵՆԳ ՓԲԸ-ի տնօրեն Արթուր Ղուլյանն իր ելույթում ներկայացրեց էլ. Առողջապահության ընթացիկ կարգավիճակն ու համակարգի ներդրման հիմնական մոդելները: Տես`ավելին…

Տեղեկացնում ենք, որ էլ. Ստորագրության դիմաց վճարումներն այսուհետ կարող են իրականացվել նաև առցանց (online) տարբերակով` «ԱրՔա» վճարային համակարգի միջոցով: Այս մեթոդի ընդգրկումը հաճախորդներին հնարավորություն կտա խնայել զգալի ժամանակ և միջոցներ: Տես`ավելին…

Կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի համակարգի ներդրման աշխատանքների ձեռքբերման նպատակով մրցույթն անցկացվեց 2010թ. հոկտեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 10-ը:
Մրցույթը, որին մասնակցեցին միջազգային 8 ընկերություններ, կազմակերպվել էր 2 չափաբաժնով: Հայաստանի Հանրապետության Կառավարությունը հաղթող է ճանաչել լեհական “PWPW SA” ընկերությանը: Կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի և նույնականացման քարտերի թողարկումը նախատեսվում է իրականացնել 2012 թ. առաջին եռամսյակից սկսած:

Տեղեկացնում ենք, որ ԷԿԵՆԳ ընկերությունն այսուհետ իրականացնում է էլեկտրոնային ստորագրության փաթեթների տրամադրումը նաև Լոռու մարզի Վանաձոր քաղաքում: Այս գործընթացի շնորհիվ հաճախորդները հնարավորություն կունենան ձեռք բերել էլեկտրոնային ստորագրության փաթեթները տեղում՝ խուսափելով տարածքային և ժամանակային խնդիրներից:
Մանրամասների համար զանգահարել 0322 24204 և +374 10 212 333 հեռախոսահամարներով:

Կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի համակարգի ներդրման աշխատանքների ձեռքբերման նպատակով  մրցույթն անցկացվեց 2010թ. հոկտեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 10-ը:

Մրցույթը, որին մասնակցեցին  միջազգային 8 ընկերություններ, կազմակերպվել էր 2 չափաբաժնով: Առաջին չափաբաժնով հաղթող ճանաչվեց լեհական “PWPW SA”, իսկ երկրորդ չափաբաժնով՝ ֆրանսիական “Oberthur Technologies” ընկերությունները:  Ներկայումս ՀՀ կառավարությունը բանակցում է վերոնշյալ ընկերությունների հետ` վերջնական որոշում կայացնելու նպատակով:

ԷԿԵՆԳ ընկերության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Կորեայի ՏՏ ոլորտի զարգացման ազգային գործակալության միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր` աջակցելու ՀՀ-ում  էլ. առողջապահության ներդրման նախագծի իրականացման  ոլորտում կողմերի համագործակցությանը: Հուշագիրը  նպատակ ունի նպաստել կողմերի միջև արդյունավետ  համագործակցության հաստատմանը` փոխանակելու էլ. առողջապահության ոլորտում եղած փորձն ու հմտությունները: Կողմերը կաջակցեն ՏՀՏ ընկերություններին միջկառավարական  գործունեության ոլորտում:

Փոխըմբռնման հուշագրի շրջանակներում հիմնվեց “Միջկառավարաման գործադիր հանձնաժողով”, որը ուղորդելու, քննարկելու և  որոշելու  է միջկառավարաման ծրագրի ոլորտում մի շարք խնդիրներ: Սույն փոխըմբռնման հուշագրի արդյունքում կատարվեց ՀՀ-ում էլ. առողջապահության ներդրման նախագծի վերլուծություն:

2010թ. նոյեմբերի 19-21-ը ԷԿԵՆԳ  ընկերությունը մասնակցել է AEPLAC-ի կողմից Ծաղկաձորում կազմակերպված իրազեկման սեմինարի «Տվյալների պաշտպանության սկզբունքները Հայաստանում և Եվրոպական Միությունում» թեմայով: Սեմինարի նպատակն էր բարձրացնել անձնական տվյալների պահպանության և վերլուծության գործընթացում ներգրավված հայաստանյան պաշտոնատար անձանց իրազեկությունը տվյալների պաշտպանության սկզբունքների և ԵՄ չափանիշների վերաբերյալ, ձևավորել ազգային միասնական ընկալումը տվյալների պաշտպանության անկախ մարմնի ստեղծման հիմքերի վերաբերյալ, ինչպես նաև ներկայացնել պաշտոնատար անձանց այս ոլորտում առկա Եվրոպական Միության իրավական շրջանակը և հայաստանի համապատասախանության եզրերը դրան:  ԷԿԵՆԳ ընկերության հետ միասին սեմինարին մասնակցություն են ցուցաբերել տվյալների պաշտպանությանն առնչվող պետական կառույցների որոշում կայացնող մարմինները՝ Արդարադատության նախարարությունը, Արտաքին գործերի նախարարությունը, ՀՀ ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունը  և այլ պաշտոնատար անձինք:

Սույն թվականի նոյեմբերի 10-12-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացավ  ՏՀՏ ոլորտի զարգացմանն ու կիբերանվտանգությանը նվիրված GITI 2010 կոնֆերանսը:

GITI 2010-ը, որը կազմակերպվել էր Վրաստանի ՏՀՏ Գործարար խորհրդի և Արդարադատության նախարարության կողմից,  նվիրված էր կիբերանվտանգության ու նորարարության հարցերին և համախմբել էր ավելի քան 200 ընկերություն Եվրոպայից, ԱՄՆ-ից և  Հայաստանից:

Հայաստանյան 5 ընկերություններ արժանացան GITI 2010 մրցանակներին: ԷԿԵՆԳ ՓԲԸ-ն հաղթող ճանաչվեց   «Լավագույն ՏՏ նախագծի առաջարկ» անվանակարգում:

Ռուսերեն կամ անգլերեն լեզուներով հրավեր  ստանալու համար անհրաժեշտ է ուղարկել Ձեր հայտը և վճարման ստացականը հետևյալ էլ. հասցեով՝ pgg@arminco.com, CC  ԷԿԵՆԳ-ին (e-mail: info@ekeng.am):

Ուրախ ենք տեղեկացնել, որ կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի և նույնականացման քարտերի համակարգի ներդրման մրցույթը հայտարարվել է: Անգլերեն լեզվով հայտարարությանը ծանոթանալու նպատակով  խնդրում ենք ստուգել հետևյալ հղումը http://procurement.am/admin/up/SPA-SP-10-53.pdf, հայերեն և ռուսերեն տարբերակների դեպքում՝ http://procurement.am/admin/up/PGG-ASHDZB-10-53.pdf :

Էլ.Ստորագրություն

e-Signature

Թվային ստորագրությունը էլեկտրոնային թվային ձևով ներկայացված պայմանանշանների եզակի հաջորդականություն է ...

Նորություններ

  • Հայտերի ներկայացման հրավեր

    ԷԿԵՆԳ ընկերությունը և ՀՀ ֆինանսների նախարարության ՊՀ-ն հրավիրում են ընդունելի և որակավորված hայտատուներին՝ ներկայացնել փակ հայտեր էլ. փոստի համակարգի ներդրման համար անհրաժեշտ սարքավորումների մատակարարման նպատակով: Տես` մանրամասն…

  • ԷԿԵՆԳ -ը 5 տարեկան է

    ԷԿԵՆԳ ընկերությունն արդեն 5 տարեկան է: Շնորհիվ առաջատար անձնակազմի և ճկուն ընթացակարգերի, ԷԿԵՆԳ-ն արձանագրում է մեծ առաջընթաց էլեկտրոնային կառավարման ոլորտում: ԷԿԵՆԳ-ն այսօր ակտիվ գործունեություն է ծավալում և մշակում նորագույն մեթոդներ՝ միտված հավաստագրման կենտրոնի, թվային ստորագրության, էլ. նույնականացման քարտերի, անձնագրերի, էլ. առողջապահության և այլ էլեկտրոնային համակարգերի զարգացմանն ու արդիականացմանը:

  • ԷԿԵՆԳ – ԷՐԻՔՍՈՆ համագործակցությունը էլ. Առողջապահության ոլորտում

    ՀՀ Առողջապահության, Էկոնոմիկայի նախարարությունների և ԷԿԵՆԳ ՓԲԸ-ի միջև ստորագրված hամագործակցության հուշագրի շրջանակներում ընկերությունը ստանձնել է Հայաստանում առողջապահության տեղեկատվական համակարգի ներդրման պարտավորությունը: Այս նախագծի իրականացման նպատակով 2013թ. սեպտեմբերի 17-ին համագործակցության պայմանագիր է ստորագրվել ՀՀ կառավարության, ՀՀ ֆինանսների նախարարության «Արտասահմանյան Ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» ՊՀ-ի և «Էրիքսոն» ընկերության «Էրիքսոն Նիկոլա Տեսլա» խորվաթական մասնաճյուղի միջև: Ներկայումս ԷԿԵՆԳ ՓԲԸ-ն, [...]

  • Հավաստագրման Կենտրոնի գործարկում

    Տեղեկացնում ենք, որ սույն թվականի հոկտեմբերի 28-ին իրականացվեց Հավաստագրման կենտրոնի գործարկումը: Այս ենթակառուցվածքը էականորեն կբարելավի էլեկտրոնային ծառայությունների ոլորտը, ինչպես նաև կապահովի հասարակության կողմից էլեկտրոնային ծառայությունների լայն կիրառումը: Տես`ավելին…

  • Սպասարկման Համակարգի ներդրում

    Ուրախ ենք տեղեկացնել, որ Էլ.Ստորագրության ակտիվացման Առցանց Համակարգը ներդրվել է:

  • ԷԿԵՆԳ-ի վարած դասընթացը՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ ուսումնական կենտրոնում

    Սույն թվականի հունվարի 24-ին ԷԿԵՆԳ ընկերությունն անցկացրեց դասընթաց` նվիրված Էլեկտրոնային ստորագրությունների կիրառմանը նույնականացման քարտերով:

  • ԷԿԵՆԳ-ի դասընթացները՝ նվիրված ID քարտով Էլ.ստորագրության կիրառմանը

    Սույն թվականի հունվարի 22 և 23-ին ԷԿԵՆԳ ընկերությունն անցկացրեց Էլեկտրոնային ստորագրությունները նույնականացման քարտերով կիրառելու դասընթացներ`