Բարի Գալուստ
Բարի գալուստ Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակի պաշտոնական կայք:
ԷԿԵՆԳ-ը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային կառավարման նախագծերի ներդրման և իրականացման գործընթացի համակարգողը` խթանելով էլեկտրոնային կառավարման ոլորտում քաղաքացիների և ձեռնարկությունների սերտ հաղորդակցությունը պետական կառույցների հետ:
Էլ-Կառավարումն այսօր լայն հնարավորություններ է ընձեռում էլեկտրոնային ծառայությունների տրամադրման որակի, արդյունավետության և թափանցիկության ապահովման համար:
Մեր տեսլականը
ԷԿԵՆԳ-ն իր գործունեության շրջանակում տեսնում է Հայաստանի հարթ և արագ անցումը էլեկտրոնային կառավարման զարգացման փուլերով: Ընկերության տեսլականն է` տարածաշրջանում և համաշխարհային շուկայում ապահովել էլեկտրոնային հասարակության մրցունակությունն ու առաջընթացը:
Մեր առաքելությունը
- Կոորդինացնել էլեկտրոնային կառավարման ռազմավարության ներդրումը ՀՀ-ում
- Մշակել և իրականացնել էլեկտրոնային ծառայությունների կառավարմանն ուղղված ծրագրեր` ղեկավարվելով արդի պահանջներով
- Նպաստել էլեկտրոնային կառավարման գործընթացի մասին տեղեկատվության տարածմանն ու հասանելիությանը
- Ապահովել էլեկտրոնային հասարակության հիմքը և կառուցողական գործընթացը:











